Թ. Դեւիս.«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ճանապարհը խաղաղ, բանակցային գործընթացն էե
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրախորհրդի առջեւ պարտավորություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Հակամարտության լուծման միակ ճանապարհը խաղաղ, բանակցային գործընթացն էե,-ասաց Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում: Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվում է ԵԱՀԿ-ն, իր մասնագիտացված կառույցով` Մինսկի խմբով: «Ես մեծ ուշադրություն եմ դարձնում հարցին, քանի որ ԵԽԽՎ-ում եղել եմ ԼՂ հարցով նախկին զեկուցողը: Կարծում եմ, որ հակամարտությունն արդեն պետք է կարգավորված լիներ, գտնում եմ Հայաստանում ու Ադրբեջանում համամիտ են ինձ հետ, որ դրա կարգավորումը շատ երկար ձգվեց: Դրանով չեմ ցանկանում քննադատել Մինսկի խմբին, բայց կարծում եմ, որ այն պետք է շուտ կարգավորվի` հնարավորություն տալով զբաղվելու նաեւ այլ հարցերով, որոնք եւս կարեւոր են: Քաղաքական գործիչները ներկայումս կենտրոնացած են միայն այս խնդրի վրա, բայց պետք է զբաղվել նաեւ այլ գործերովե,-նկատեց Թ.Դեւիսը: ԼՂՀ-ում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների վերաբերյալ Թ.Դեւիսը գնահատական չի հնչեցրել: Նրա կարծիքով` լռությունն ամենալավ ձեւն է վերաբերմունք արտահայտելու: «Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ռեժիմը միջազգայնորեն ճանաչված չէե,-ասաց նա: Ըստ Թ.Դեւիսի` Կոսովոյում եւ Լեռնային Ղարաբաղում առկա իրողությունները տարբերվում են միմյանցից: Կոսովոյում կառավարությունը ձեւավորված է ՄԱԿ-ի բանաձեւի հիման վրա, այնտեղ Եվրամիության զինվորներն են անվտանգություն ապահովում: Թ.Դեւիսի խոսքերով` հակամարտության կարգավորումից հետո Եվրախորհուրդը ծրագրեր կիրականացնի նաեւ Լեռնային Ղարաբաղում: Նա ցավալի համարեց, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները հնարավարություն չունեն դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես ԵԽ յուրաքանչյուր անդամ երկիր: Այդ մարդկանց համար նման հնավարություններ հասանելի կլինեն միայն հակամարտության կարգավորումից հետո: