Հանրապետությունում հունվար-հոկտեմբերին հայտնաբերվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 49 դեպք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (Հասմիկ Գեւորգյան): Հանրապետության անտառային պետýոնդից փայտանյութի ապօրինի տեղափոխման եւ իրացման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության (ԲՊՏ) եւ ոստիկանության մարզային վարչությունների աշխատակիցները հոկտեմբերի կեսերից համատեղ ստուգումներ են անցկացնում ավտոճանապարհների եւ խաչմերուկների վրա: Ինչպես «Արմենպրեսե-ին ասացին տեսչության գրասենյակում, շուրջօրյա հերթապահություն է սահմանվել Դիլիջան-Իջեւան, Երեւան- Վանաձոր, Երեւան-Սեւան, Երեւան-Կոտայք, Երեւան-Աշտարակ, Երեւան-Գորիս, Երեւան-Արարատ, Երեւան- Էջմիածին , Աշտարակ-Էջմիածին, Դեղձավան-Բագրատաշեն, Երեւան-Սիսիան մայրուղիների վրա տեղակայված ժամանակավոր եւ կայուն պետավտոտեսչության պահակակետերում: Ստուգումներ են անցկացվում նաեւ պահակակետերի հսկողությունից դուրս անտառտնտեսություններում (հատկապես` Լոռվա, Տավուշի), անտառամերձ բնակավայրերում, հանրապետության քաղաքներում եւ փայտանյութի սպառման կետերում: Հարեւան պետությունների քաղաքացիների կողմից անտառահատման դեպքերը բացառելու նպատակով նշված միջոցառումներն առաջիկայում կիրականացվեն նաեւ հանրապետության սահմանամերձ անտառատարածքներում, որի մասին նախապես իրազեկ կպահվի ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարությանը: Նշենք, որ անցած տասը ամիսների ընթացքում բնապահպանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութի տեղափոխման 49 դեպք, որի համար հաշվարկվել եւ պետբյուջե է մուծվել 2450 հազար դրամ: Առգրավվել է նաեւ 15,4 խմ փայտանյութ (2006-ի նույն ժամանակահատվածում` 52,8 խմ), որը հետագա վաճառքի նպատակով հանձնվել է ճանապարհամերձ անտառտնտեսություններին:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան