Հասարակական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի30- ից հուլիսի1-ը աշխատանքային այցով գտնվում Էր Դոնի Ռոստովում

10 րոպեի ընթերցում

ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (հատ. թղթ. Հրայր Զորյան): ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ից հուլիսի1-ը աշխատանքային այցով գտնվում Էր Դոնի Ռոստովում` ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքին մասնակցելու նպատակով: ՀՀ պատվիրակության կազմում Էին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, պաշտոնատար այլ անձինք: Հունիսի 30-ի կեսօրին Ռոբերտ Քոչարյանն ԱՊՀ երկրների ղեկավարների հետ միասին ներկա գտնվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավի մրցումներին: Ի դեպ, ձիարշավին ներկա էին նաեւ ՌԴ-ում այցով գտնվող Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ինչպես նաեւ ՌԴ սուբյեկտների ղեկավարները, որոնք Հարավային դաշնային օկրուգի մայրաքաղաք Էին ժամանել դեռ նախօրեին` մասնակցելու Ռուսաստանի Դաշնության պետխորհրդի նիստին: Մրցումներին հետեւելիս երկրների ղեկավարները երկկողմ զրուցներ վարելու առիթը բաց չԷին թողնում, փոխանակվում Էին տեսակետներով: Նշենք, որ շքեղ հանդիսություններով հագեցված ձիարշավի մրցումների գլխավոր մրցանակը շահեց «Թերզե մականունով նժույգը, որի խնամակալն Է տեղի հայերից մեկը: Նախագահների մասնակցությամբ անցկացված միջոցառումից հետո Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մյասնիկյանի շրջկենտրոն Չալթր հայաբնակ գյուղ, որի շուրջ 16 հազար բնակչության 72 տոկոսը հայեր են: Գյուղի Սբ Համբարձում եկեղեցու մոտ ՀՀ նախագահին դիմավորեցին Ռոստովի մարզի փոխնահանգապետ Ջիվան Վարդանյանը, Մյասնիկյանի շրջանի ղեկավար Խաչատուր Անոսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Եկեղեցու բակում եւ գյուղի վարչական շենքի մոտ հայկական երգ ու պարով հյուրերին ողջունեցին տեղի մշակութային համույթները: Չալթրի գյուղական համայնքի ղեկավար Կարապետ Խալթամաջյանի ներկայացմամբ՝ գյուղում զարգացած են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, եւ երկու կոլտնտեսություն ունեցող համայնքն իր ցուցանիշներով առաջատարների թվում Է մարզում: Վերջին հինգ տարիների ընթացքում գյուղն առաջին տեղն Է գրավում հացահատիկային մշակաբույսերի, արեւածաղկի արտադրությամբ: Միայն մեկ կոլտնտեսությունում կթում են այնքան կաթ, որքան մարզի յոթ շրջաններում միասին վերցրած: Համայնքում տարեկան կառուցվում Է առնվազն երկու ճանապարհ, Էլեկտրահաղորդման գծեր, երկրորդ տարին Է` իրականացվում են կամուրջների նորոգման աշխատանքներ: «Մեր գլխավոր հարստությունը մեր աշխատավոր մարդիկ ենե,- ասում Է Կ. Խալթամաջյանը` հպարտությամբ հավելելով, որ մեծ եւ նպատակային ուշադրություն Է դարձվում հայապահպանությանը, մայրենի լեզուն, պատմությունը, ավանդույթները, ոգին պահպանելու ուղղությամբ: Գյուղում գործող չորս միջնակարգ դպրոցներում Էլ ռուսերեն լեզվով դասավանդմանը զուգընթաց ուսուցանվում Է նաեւ հայոց լեզու եւ գրականություն: Շուտով կկառուցվի եւս մեկ դպրոց, գործող ինը մանկապարտեզների թիվը կհասնի տեսնմեկի: Գյուղի մշակույթի տանը կից գործում են երեք ազգային մշակութային խմբեր՝ «Անինե, «Ծիծեռնակըե եւ փողային նվագախումը: Աշխույժ կապեր են պահպանվում Մայր հայրենիքի հետ. ամեն տարի Հայաստանից ստացվում են դասագրքեր, միայն 2005-ին ներկրվել եւ դպրոցներին Է բաժանվել 5000 անուն գիրք, այս տարի եւս ակնկալվում Է ստանալ «Հայոց լեզվիե լրացուցիչ դասագրքեր: Տեղի համույթներն ակտիվ մասնակցություն են ունենում հայաստանյան միջոցառումներին, մասնավորապես` անցյալ տարի Միյասնիկյանի շրջանի «Հույսի աստղե խմբին Էր վերապահվել իր կատարումներով բացել ու փակել « Մեկ ազգ, մեկ մշակույթե փառատոնը: Հայաստանյան կատարողները նույնպես հաճախ են այցելում շրջանի բնակչությանը: Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի երրորդ կիրակին նշվում Է Գյուղի տոնը: «Մեր բոլոր միջոցառումներին մարդիկ հաճույքով են գալիս, շփվում միմյանց հետ: Մեր մշակութային ինքնապահպանությունը չպետ Է կորչիե,-ասում Է Մյասնիկյանի շրջկենտրոնի համայնքի ղեկավարը: Այցելելով գյուղի Սբ Համբարձում եկեղեցի` ՀՀ նախագահը ծանոթացավ նրա պատմությանը, այստեղ կատարվող վերանորոգման աշխատանքներին, շրջանի եւ հայ համայնքի ղեկավարների հետ լուսանկարվեց բակում կանգնեցված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Վերջինս, տեղադրված լինելով 1990 թվականին, առաջիններից մեկն Է նմանատիպ հուշարձանների մեջ Ռուսաստանում: Եկեղեցու հովիվ Տեր Թադեւոս Հայբարյանի ներկայացմամբ, եկեղեցին հիմնվել Է այս շրջանում հայերի հաստատման առաջին իսկ օրերից. սկզբից եղել Է փոքր եկեղեցի, որը գործել Է շուրջ յոթանասուն տարի: 1860-69 թվականներին հին տեղում կառուցվել Է նորը, որի զանգակատունն ութ մետրով բարձր Է Էջմիածի Մայր տաճարինից: Ժամանակին` շինարարության նախագիծը հաստատելիս, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները հարցրել են, թե արդյոք միջոցները կհերիքի նման մեծ շինության համար: Ներկայումս Էլ եկեղեցին վերանորոգվում Է համայնքի անդամների նվիրատվությունների հաշվին եւ ամբողջությամբ նորոգված կլինի գալիք տարի: Եկեղեցիներ են գործում նաեւ մարզի մյուս հայաշատ բնակավայրերում: Ռ. Քոչարյանն ու նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին նաեւ Մյասնիկյանի շրջանի պատմաազգագրական թանգարան, որի պաշտոնական բացման օրը նշվում Է 1992թ. ապրիլի 24-ը: Տնօրեն Անահիտ Ղալղլդյանը Հայաստանից ժամանած բարձրաստիճան հյուրերին ներկայացրեց տեղի հայ համայնքի մի քանի հարյուրամյակների պատմությունը, ավանդույթները, պահպանված մշակութային ժառանգությունը: Թանգարանում ներկայացված են այդ պատմության բոլոր փուլերը՝ սկսած տասնութերորդ դարում Եկատերինա Երկրորդի` Ղրիմից հայերին Դոն տեղափոխելու հրամանից, մինչեւ իրենց նախնիների կողմից Անիից բերված ավանդույթները, Նոր Նախիջեւանից հայ անվանի գործիչները՝ Մ. Սարյան, Ռ. Պատկանյան, Մ. Նալբանդյան, Ա. Մյասնիկյան, Ս. Վրացյան, Գ. Չուբարյան, այլ երեւելի գործիչներ: Առանձին ցուցադրանքով ներկայացված Է այստեղ գործած սեմինարիան, որտեղ դասավանդել են նաեւ Հրաչյա Աճառյանն ու Սմբատ Շահազիզը: Թանգարանի ցուցադրանքում հանգամանալի ներկայացված են «Դմիտրի Դոնսկոյի ամրոցիե մերձակայքում հաստատված հայ գաղթօջախի պատմության Էջերը, որոնք այստեղ հիմնեցին Նոր Նախիջեւան քաղաքը եւ հինգ գյուղ՝ Չալթրը, Թոփթին, Մեծ Սալան, Սուլթան Սալան եւ Նեսվիտայը: Բոլոր այս բնակավայրերը պահպանել են իրենց հայկական դիմագիծը, շունչն ու ոգին: Նախագահ Ռ. Քոչարյանը գրառում կատարեց թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում: Այնուհետեւ ՀՀ նախագահն այցելեց եւ ծաղիկներ դրեց Հայրենական մեծ պատերազմին մասնակցած Մյասնիկյանի շրջանի հայ զինվորների հուշարձանին: Շրջանից պատերազմին մասնակցել է 4500 մարդ, որոնցից 1500-ը չի վերադարձել: Երեկոյան Չալթրի վարչական շենքում Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Դոնի Ռոստովի եւ Մյասնիկյանի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահը ծանոթացավ համայնքի խնդիրներին, ներկայացրեց Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության, տնտեսական զարգացման ուղղությունները, պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Ըստ Նոր Նախիջեւանի հայ համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանի՝ համայնքը` որպես կառույց, վերաստեղծվել Է 1988 թվականին եւ գալիք տարի պատրաստվում Է նշել իր քսանամյակը: Նրա ներկայացմամբ, մարզում հայերի թիվը պաշտոնական տվյալներով 116 հազար Է, ոչ պաշտոնական վիճակագրությամբ հասնում Է շուրջ 250 հազարի: Մարզի 16 դպրոցներում գործում են հայերեն արտադասարանական դասընթացներ, երկու կիրակնօրյա դպրոց, քսանից ավելի մշակութային խմբեր: Վերջիններս պարբերաբար հյուրախաղերով հանդես են գալիս ինչպես Հայաստանում ու Ռուսաստանի տարբեր շրջաններում, այնպես Էլ արտասահմանում: Հ. Սուրմալյանն առանձնակի հիշատակեց անցյալ տարի Երեւանում կոզակներին նվիրված հուշարձանի բացման իրենց նախաձեռնության մասին` որակելով այն հայ-ռուսական դարավոր բարեկամությունը հավերժացնող եւս մեկ խորհրդանիշ: Մտադրություն կա սեփական ուժերով վերականգնելու Եկատերինա Երկրորդի ոչնչացված արձանը, բարեկարգել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը: «Մեր բոլոր նախաձեռնությունները միտված են համայնքի հայկականության, լեզվի, մշակույթի պահպանմանը, նրանց համար ստեղծագործ աշխատանքի պայմանների ապահովմանըե,-ասաց Հարություն Սուրմելյանը: Նա հավաստիացրեց, որ տեղում որեւԷ ազգային խնդիր գոյություն չունի: Եթե երբեմն լինում են բախումներ, ապա տեղական իշխանությունների, կոզակների հետ համատեղ ճշտվում են բոլոր հանգամանքները, եւ որպես կանոն, դրանք կապված են լինում քրեական դրսեւորումների հետ: «Մեր մարզում ազգային ոչ մի ընկճվածություն, խոչընդոտ գոյություն չունիե,-նշեց հայ համայնքի ղեկավարը: Հուլիսի 1-ին Ռոբերտ Քոչարյանն այցելեց Ստորոչերկասկ: Օրվա երկրորդ կեսին ՀՀ նախագահն ու նրա գլխավորած պատվիրակությունը վերադարձան Երեւան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում