«Հաղթանակե զբոսայգում հանդիսավորապես նշվեցՀաղթանակի եւ խաղաղության տոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Կոնստանտին Ամիրաքյան): Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այսօր Հայաստանի ղեկավարությունը` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այցելեց «Հաղթանակե զբոսայգի` շնորհավորելու Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակած վետերաններին եւ Շուշին ազատագրած հերոսներին, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցելու ընկած հերոսների հիշատակին: ՀՀ նախագահը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ Անհայտ զինվորի հուշարձանի Անմար կրակի մոտ սպիտակ մեխակներ զետեղեց: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմներում զոհվածների, ինչպես նաեւ անժամանակ կյանքից հեռացած «Ա-320ե օդանավի ուղեւորների հիշատակը: Հիշատակման արարողությունից հետո, ի պատիվ հաղթանակած հայ զինվորների եւ ՀՀ ղեկավարության, շքերթ տեղի ունեցավ: «Հաղթանակե զբոսայգում տոնական տրամադրությունը շարունակվեց նաեւ բարձրաստիճան անձանց մեկնելուց հետո: Վետերանների համար «Դաշտային ճաշարանե էր բացվել, որտեղ ծերունի զինվորները մեծ հաճույքով ճաշակեցին բանակային ապուրը: Դա, վետերանների խոսքով, իրենց համար ամենամեծ նվերն էր: Տոնական միջոցառումները շարունակվելու են մինչեւ երեկո: Դրանք կավարտվեն հրավառությամբ:

Հայերեն

Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է

Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին