Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի աշխարհի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մունդիալ-2026»-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը Պաու Կուբարսին է, լավագույն դարպասապահը` Ունաի Սիմոնը ու մրցաշարի լավագույն ֆուտբոլիստը Ռոդրին է: Բոլոր ֆուտբոլիստները Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմից են:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում մեկմեկու դեմ մրցեցին 2022 թվականի աշխարհի չեմպիոն Արգենտինան ու 2010 թվականի Մունդիալի չեմպիոն Իսպանիան: Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում Իսպանիայի համար հաղթական գոլի հեղինակ դարձավ Ֆերան Տորրեսը: