ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Կոնստանտին Ամիրաքյան): Հաղթանակի եւ
խաղաղության տոնի առթիվ այսօր Հայաստանի ղեկավարությունը` ՀՀ նախագահ Ռոբերտ
Քոչարյանի գլխավորությամբ այցելեց «Հաղթանակե զբոսայգի` շնորհավորելու
Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակած վետերաններին եւ Շուշին ազատագրած
հերոսներին, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցելու ընկած հերոսների
հիշատակին:
ՀՀ նախագահը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ տարածքային
կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ
Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ Անհայտ զինվորի հուշարձանի Անմար կրակի
մոտ սպիտակ մեխակներ զետեղեց: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին
պատերազմներում զոհվածների, ինչպես նաեւ անժամանակ կյանքից հեռացած «Ա-320ե
օդանավի ուղեւորների հիշատակը:
Հիշատակման արարողությունից հետո, ի պատիվ հաղթանակած հայ զինվորների եւ ՀՀ
ղեկավարության, շքերթ տեղի ունեցավ:
«Հաղթանակե զբոսայգում տոնական տրամադրությունը շարունակվեց նաեւ բարձրաստիճան
անձանց մեկնելուց հետո: Վետերանների համար «Դաշտային ճաշարանե էր բացվել,
որտեղ ծերունի զինվորները մեծ հաճույքով ճաշակեցին բանակային ապուրը: Դա,
վետերանների խոսքով, իրենց համար ամենամեծ նվերն էր: Տոնական միջոցառումները
շարունակվելու են մինչեւ երեկո: Դրանք կավարտվեն հրավառությամբ: