Հասարակական

«AEPLACե-ն իրականացնում է Հայաստանի` ԵՄ ներքին շուկա ներթափանցման հնարավոր ýորմատների վերլուծություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան): «Մեր իրականության մեջ ավելի շատ խոսում ենք Եվրամիության հետ կապված քաղաքական ասպեկտների մասին` չանդրադառնալով շատ ավելի կարեւորին` հարցի տնտեսական կողմինե,- այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հայաստանյան տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Այս առումով բանախոսը կարեւորեց նոյեմբերի 14-ին ստորագրված ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը, որտեղ բավական մեծ շեշտադրում է կատարվել եվրոպական ներքին շուկա ներթափանցման խնդրին, քանի որ «ԵՄ-ը փորձում է իրեն շրջապատել բարեկեցիկ, բարիդրացիական հարաբերություններ ունեցող եւ կանխատեսելի երկրներովե: «Եթե մենք բավարարենք այդ պայմանները, կթույլատրվի ներթափանցել ԵՄ ներքին շուկա, որն աշխարհում ամենամեծն էե,- նշեց Տ. Ջրբաշյանը: Ներկայումս «AEPLACե-ն իրականացնում է Հայաստանի` ԵՄ ներքին շուկա ներթափանցման հնարավոր ýորմատների վերլուծություն: «Կան բազմաթիվ տարբերակներ, որոնցից մեկն արդեն նախանշված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրում, այն է` ազատ առեւտրային համաձայնագիրըե,- ասաց «AEPLACե-ի հայաստանյան տնօրենը: Այսօր Հայաստանն ունի գործող միայն մեկ ազատ առեւտրային համաձայնագիր, որը գործում է ԱՊՀ-ի շրջանակներում: Ըստ բանախոսի` «AEPLACե-ը կատարում է վերլուծություն` փորձելով գնահատել այդ համաձայնագրի տնտեսական հետեւանքները Հայաստանի տնտեսության եւ առեւտրային շրջանառության վրա, ինչպես նաեւ պարզելու եվրոպական մոդելներով (Միջերկրական ծովի երկրների եւ ԵՄ ոչ անդամ երկրների մոդելները) հնարավոր համաձայնագրերի հետանքները ՀՀ-ի առեւտրաշրջանառության կառուցվածքի վրա: Ներկայումս Հայաստանն օգտվում է եվրոպական GSP (ընդհանուր արտոնությունների համաձայնագիր) համակարգից, որի շնորհիվ ԵՄ ապրանքներ ներմուծելիս երկրներն ստանում են իջեցված մաքսատուրքեր, եւ փաստորեն նրանց ապրանքները դառնում են ավելի մրցունակ, քան զարգացած երկրներինը: GSP համակարգի շնորհիվ Հայաստանը խնայում է տարեկան շուրջ 4,5 մլն եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում