1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է: Դրա մասին նշվում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծում, որը հաստատվել է հայեցակարգի մշակման միջգերատեսչական հանձնաժողովում եւ ՀՀ կառավարության կողմից կհաստատվի մինչեւ դեկտեմբերի վերջ: ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, այսօր հրավիրված ասուլիսում վերահաստատելով այդ դրույթը, ընդգծեց, որ ռազմավարական է համարվում այնպիսի գործըներկությունը, որն անհրաժեշտ է մի պետության կենսունակության համար: «Վրաստանի տարածքով է անցնում Հայաստանի էներգետիկ համակարգը սնող գազամուղը, առեւտրի հսկայական ծավալները եւսե,-պարզաբանեց նախարարը: Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Վրաստանի նույնանուն փաստաթղթում Հայաստանը համարվում է «սերտ բարեկամական երկիրե, Վ.Օսկանյանը պատասխանեց, որ Վրաստանի որոշումն է ինչպես որակել Հայաստանի հետ հարաբերությունները. «դա խնդիր չի առաջացնումե: