Հասարակական

Հայաստանի շինարարների միության նախագահի կարծիքով` նորակառույց շենքերը շատ խիտ են դասավորվում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Էլմիրա Բաղդասարյան): Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը համամիտ չէ այն կարծիքի հետ, որ նոր կառուցվող շենքերն այդքան չեն պահպանում կառուցման շինարարական նորմերը եւ սեյսմակայուն չեն: «Չեմ կիսում այդ երկյուղը, եթե կան նման խնդիրներ, ապա նման կարծիք արտահայտողը պետք է հետամուտ լինի եւ հիմնավորի այնե,-նշեց նա: Գ.Գալստյանի խոսքով, այլ բան է, որ կարելի է անընդհատ կատարելագործելով ավելի դիմացկուն եւ շահագործման համար առավել արդյունավետ շենքեր կառուցել: Թեթեւ նյութերով կառուցված շենքերն առավել սեյսմակայուն կլինեն, իսկ ջերմակայուն նյութերը հետագայում կկրճատեն էներգետիկ ծախսը: ՀՀ շինարարների միության նախագահը, սակայն, գտնում է, որ այսօր կառուցվող շենքերը շատ խիտ են դասավորված, կան տրանսպորտային անանցանելի փողոցներ: «Ես որպես քաղաքացի ուզում եմ, որ մենք ունենանք մեծ հրապարակներ, շատ կանաչ գոտիներ: Կցանկանայի ուշադրություն դարձվեր նաեւ երեխաների, երիտասարդների համար անհրաժեշտ կառույցների շինարարությանը, այգիների ստեղծմանըե,-ասում է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում