Հայաստանի ազգային գրադարանում բացվեց քանդակագործ Հ. Գյուրջյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդես
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանում այսօր բացվեց հայտնի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդես: Այստեղ ներկայացված են նրա ստեղծագործությունների ալբոմների վերատպություններ, քանդակագործի մասին պատմող հայ եւ արտասահմանյան գրականություն ու պարբերական մամուլ: Ինչպես բացման խոսքում նշեց գրադարանի փոխտնօրեն Ռաýիկ Ղազարյանը, Հ. Գյուրջյանն անցել է ստեղծագործական հարուստ ուղի: Ապրելով Շուշիում` նա ուսուցանել է հանրահայտ ազգագրագետ Երվանդ Լալայանի մոտ: Այնուհետեւ` քանդակագործության մեջ նրա բացառիկ տաղանդի հայտաբերումից հետո տեղափոխվել է üրանսիա` ուսումը շարունակելով Ռոդենի դպրոց- արվեստանոցում: «Հ. Գյուրջյանն անկասկած հայ լավագույն քանդակագործներից է: Նա մեծ հաջողությունների է հասել հատկապես դիմաքանդակի ասպարեզում` ստեղծելով Լեւ Տոլստոյի, Մաքսիմ Գորկու, Ալեքսանդր Շիրվանզադեի, Արշակ Չոպանյանի եւ Մարտիրոս Սարյանի դիմաքանդակներըե,- ասաց Ռ. Ղազարյանը: Նրա խոսքով` Հ. Գյուրջյանը, ապրելով եւ ստեղծագործելով հայրենիքից հեռու, միշտ կրկնել է, որ հայրենիքը հավերժ իր սրտում է: Նա իր բոլոր 400 ստեղծագործությունները կտակել է Հայաստանի ազգային պատկերասրահին, որտեղ այժմ գործում է նրա անվան սրահը: Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ: