Ադրբեջանցի գերուն ադրբեջանական կողմին հանձնելու զուտ տեխնիկական հարցերը լուծման փուլում են
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան): Հայ-ադրբեջանական շփման գիծն Աղդամի շրջանում դեկտեմբերի 7-ին հատած զինծառայող, 1987թ-ի ծնված Վյուսալ Գարաջաեւը հանձնվել է Կարմիր խաչի տնօրինությանը, որը բանակցություններ է վարում Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ: Այս մասին ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում հոկտեմբերի 17-ին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` նշելով, որ գործը հետաքննելու անհրաժեշտություն չկա: Ինչպես տեղեկացրեց ԼՂՀ նախագահը, գերու խոսքով` նրան ծեծել են զինակիցները, ընդ որում, բավականին երկար ժամանակ: Զենքը ձեռքին նա գիտակցաբար հատել է սահմանը` փրկվելու ծեծերից: «Բառացիորեն հաջորդ օրն այս մասին իրազեկվել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնց թույլատրվել է հանդիպել գերու հետե,- նշեց Ա. Ղուկասյանը: ԼՂՀ նախագահի ներկայացմամբ` ադրբեջանական կողմին հանձնելու զուտ տեխնիկական հարցերը լուծման փուլում են: Սակայն գերեվարված զինվորը չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան` երկյուղելով վրեժխնդրությունից եւ իրեն ծեծի ենթարկած մարդկանց մոտ վերադառնալուց: Ա. Ղուկասյանի հավաստմամբ` հայրենիք չվերադառնալու պնդումների շարունակման դեպքում նրան, բնականաբար, չեն ստիպի դա անել: «Սակայն բացարձակապես համոզված եմ, որ ինքը կհայատարարի, որ չի ցանկանում վերադառնալ, իսկ Ադրբեջանի իշխանությունները ճնշում կգործադրեն նրա ընտանիքի, բարեկամների վրա, վերջնական հաշվով կհամոզեն վերադառնալ, եւ այդ տղան երկար ժամանակով բանտ կնստիե,- նշեց ԼՂՀ նախագահը: Ա. Ղուկասյանի հավաստիացմամբ` Լեռնային Ղարաբաղի տարածքում արձանագրված բոլոր նման դեպքերում, երբ զինվորը գիտակցաբար է հատել սահմանը կամ թե մոլորվել է, բառացիորեն մեկ օրվա ընթացքում այդ մասին իրազեկվել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնք ձեռնարկել են համապատասխան միջոցներ: Սակայն իրավիճակն այլ է հակառակ դեպքում: «Ցավոք, երբ մեր զինվորներն են սահմանը հատում, նրանց ամիսներով պահում են, հետաքննություն իրականացնում, ամենայն հավանականությամբ, հավաքագրում են: Կարծում ենք, որ մարդասիրական չէ փորձել հավաքագրել մարդկանց, որոնք հատել են սահմանը` փրկելու իրենց կյանքը կամ պարզապես մոլորվել ենե,- ասաց ԼՂՀ նախագահը: