Հասարակական

Իրան-Հայաստան գազամուղը պաշտոնապես կբացվի մինչեւ 2007 թ-ի մարտ ամիսը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Իրան-Հայաստան գազամուղն արդեն պատրաստ է, սակայն փորձարկումները դեռեւս ավարտին չեն հասել: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, իրանական կողմը հնարավորինս կարճ ժամանակում կկատարի փորձարկումները, եւ մինչեւ մարտ գազամուղը պաշտոնապես կբացվի: Գազամուղի կառավարման գործում «Հայռուսգազարդե ընկերության ներգրավման վերաբերյալ որոշում, ըստ Վ.Օսկանյանի, դեռեւս չկա: Նախարարի կարծիքով` պետք է կայացվի ամենատրամաբանական որոշումը, այն է` ընկերությանը հանձնել գազատարի տնօրինությունը, քանի որ ներկայումս հանրապետությունում գազի հետ կապված բոլոր խնդիրները լուծվում են «Հայռուսգազարդիե կողմից, եւ անիմաստ կլինի նոր կազմակերպություն ստեղծելը: Նա հույս հայտնեց, որ իրանական կողմի հետ, որը եւս շահագրգիռ է այդ հարցում, հնարավոր կլինի հասնել նպատակային եւ արդյունավետ լուծման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում