2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ընդունել է Հայաստանում üրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ üրանսիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը նոր դեսպանի արդյունավետ աշխատանքի շնորհիվ ավելի կխորանա: Կ. Ճշմարիտյանը üրանսիայի դեսպանին ներկայացրել է Հայաստանի տնտեսության առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները, փաստելով, որ Հայաստանում ձեւավորված են ներդրումների եւ գործարարության համար անհրաժեշտ գրեթե բոլոր պայմանները: Անդրադառնալով նոյեմբերի 20-24-ը üրանսիայում Հայաստանի տարվան նվիրված միջոցառումների շրջանակում իր գլխավորած պատվիրակության üրանսիա կատարած այցին, եւ այցի շրջանակներում կազմակերպված գործարար համաժողովներին, նախարարը նշել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում` ýրանսիական կողմի ներգրավվածությամբ Հայաստանում զբոսաշրջության դպրոց հիմնելու, հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնելու որոշման դեպքում üրանսիայի շահագրգռվածության եւ այլնի վերաբերյալ: Դեսպանն իր հերթին նշել է üրանսիայի պատրաստակամությունը` ակտիվացնելու Հայաստանում իր գործունեությունը եւ համոզմունք հայտնել, որ հետագա հանդիպումներն ավելի գործնական բնույթ կկրեն, քանի որ դրա համար ստեղծված են բոլոր նախապայմանները, կան զարգացման լուրջ հեռանկարներ, հատկապես` տնտեսության բնագավառում: Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարեւորելով մարդկային գործոնի, անմիջական հաղորդակցության դերն ու նշանակությունը` կողմերն ընդգծել են նաեւ գործարար շփումների ակտիվացման, փորձի եւ տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը: