1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Խոսրով Խլղաթյան): Հայհիդրոմետի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման տվյալներով` ձյան շերտի հաստությունը Մարտունիում կազմել է 25, Գավառում` 12, Վարդենիսում` 8, Սեւանում` 7 սմ: Չնայած տեղացած առատ ձյան` մարզում ձնաբքեր չեն գրանցվել, ինչի շնորհիվ էլ տրանսպորտային երթեւեկությունը չի խաթարվել: Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տրանստպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, այսօրվա դրությամբ բաց են հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության բոլոր ճանապարհները, այդ թվում նաեւ` Սելիմի ճանապարհը: