Ա. Ղուկասյան. «Սահմանադրության ընդունումը նոր էջ կբացի Լեռնային Ղարաբաղի կյանքումե

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան):ԼՂՀ Սահմանադրության ընդունումը նոր էջ կբացի Լեռնային Ղարաբաղի կյանքում, ավելի մեծ հնարավորություններ կստեղծի ժողովրդավարության խորացման համար: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը դեկտեմբերի 17-ին ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպումից հետո: «Միջազգային հանրությունը չպետք է որոշի` Լեռնային Ղարաբաղն ապրի օրենքներով, թե ունենա տոտալիտար համակարգ: Մենք իրավունք ունենք ապրել մեր ստեղծած օրենքներով: Տրամաբանական կլիներ, եթե միջազգային հանրությունը փորձեր համեմատել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանադրությունները: Գուցե, Ադրբեջանի համար էլ դա օգտակար կլիներ, քանի որ մենք շահագրգիռ ենք, որ այդ երկիրն էլ լինի ժողովրդավարական, որի հետ ավելի հեշտ է «լեզու գտնելե, սակայն Ադրբեջանը տոտալիտար երկիր է, որտեղ իշխանությունը հայրը հանձնել է տղայինե,-ասաց Ա.Ղուկասյանը: Նրա կարծիքով` որեւէ տրամաբանություն հնարավոր չէ գտնել հանրաքվեի մասին այն բացասական հայտարարություններում, որոնք հնչել են միջազգային հանրության եւ Ադրբեջանի կողմից: Վերջինս ակտիվ աշխատում է միջազգային կառույցներում, եւ, ըստ Ա.Ղուկասյանի, վերջնագրի լեզվով է խոսում միջազգային հանրության հետ` պահանջելով դատապարտել հանրաքվեն, այլապես Ադրբեջանը կխզի կապերը Եվրամիության հետ: «Ինձ անհասկանալի է, որ միջազգային հանրությունը ենթարկվում է շանտաժների, որոնք չեն նպաստում ոչ Ադրբեջանի, ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարացմանը: Միջազգային հանրությունը կարող է հարաբերությունները կառուցել ԼՂ-ի հետ անկախ Ադրբեջանից, այն ինչ չի արվումե,-ասաց նա: Ա.Ղուկասյանը տեղեկացրեց, որ հանրաքվեի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքը քննարկվել է նաեւ Պ.Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ: Նա հատուկ ներկայացուցչին ասել է, որ Սահմանադրությունը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: «Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի այն ժողովրդավարական գործընթացներին, որոնք տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում, քանի որ Սահամանդրության ընդունումը ոչ միայն չի խոչընդոտում, այլեւ նպաստում է բանակցային գործընթացին, որովհետեւ կարեւոր է, որ միջազգային հանրությունը հստակ իմանա ԼՂ-ի ժողովրդի տրամադրվածությունն ու մոտեցումները այս կամ այն հարցի առնչությամբե,-ասաց նա` համոզմունք հայտնելով, որ միջազգային կազմակերպությունների բացասական արձագանքը հանրաքվեի վերաբերյալ վտանգում են բանակցային գործընթացը, անվստահություն սերմանում ԼՂ-ում եւ բնական է, որ ժողովուրդն իրավունք ունի հարցականի տակ դնել այդպիսի արձագանքները: Ա.Ղուկասյանն ընդգծեց, որ իր նախընտրական խոստումն է եղել ամեն ինչ անել, որ երկիրն ունենա մայր օրենք: «Ես իմ պարտքն եմ համարել աջակցել այդ հարցի լուծմանըե,-ասաց նա: Սահմանադրության ընդունմամբ երկիրը մի քանի կարեւորագույն հարցերի պատասխան է տվել` ի՞նչ երկիր է կառուցվում, կառավարման ի՞նչ մեխանիզմներ են պետք, ինչպիսի՞ պետություն պետք է կերտվի: Իհարկե, կարող էինք չունենալ Սահմանադրություն, բայց այն ընդունվել է առաջին հերթին մեզ համար: Դա մեր գործն էր` ունենալ կամ չունենալ Սահմանադրությունե,-ասաց ԼՂՀ նախագահը: Նա նշեց, որ այս տարվա ընթացքում զգալիորեն բարելավվել է երկրի տնտեսական վիճակը: Ներքաղաքական իրավիճակը շատ կայուն է. «ընդդիմություն ունենք, բայց չկա նախանձ, չկա լարվածությունե: Լուծվում է պատերազմում զոհվածների եւ հաշմանդամների ընտանիքների բնակարանային ապահովվածության խնդիրը: Բոլոր ուղղություններով դրական ձեռքբերումները, ըստ նրա, ակնհայտ են: Ա.Ղուկասյանն ընդգծեց Հայաստանի ու Սփյուռքի ակտիվ մասնակցությունը ԼՂ-ում սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում:

Հայերեն

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ