Շնորհակալագրեր հանձնվեցին «Ոսկե ծիրանե միջազգային կինոփառատոնի հովանավորներին եւ անհատ աջակիցներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրանե ամենամյա միջազգային կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանն այսօր շնորհակալագրեր հանձնեց փառատոնի շուրջ 80 հովանավորներին ու անհատ աջակիցներին` այդ թվում ԱԳ նախարարությանը` ի դեմս նախարար Վարդան Օսկանյանի, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հ.Պողոսյանին, «ՎիվաՍելե ընկերությանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանին, üրանսիայի դեսպանատանը: Ինչպես ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված շնորհակալագրերի հանձնման արարողությանը նշեց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, փառատոնն անցկացվել է մեծ հանդիսավորությամբ նրա աջակիցների եւ բարերարների միջոցով, եւ այսօրվա ջերմ խոսքերն ու երախտիքը ուղղված են նրանց, ովքեր նպաստել են կինոփառատոնի կայացմանն ու կազմակերպչական աշխատանքներին: Այս տարի հուլիսի 10-15-ն անցկացրած «Ոսկե ծիրանե երրորդ միջազգային կիոնփառատոնին ներկայացվել է 120 ýիլմ 43 երկրներից: Պատվավոր հյուրերի թվում էին աշխարհահռչակ ռեժիսորներ Մարկո Բելոկիոն, Տոնինո Գուերան, Գոդýրի Ռեջիոն եւ ուրիշներ: Փառատոնը լուսանբանվել է շուրջ 60 լրտվամիջոցների, այդ թվում` արտասահմանյան 3 հեռուստաընկերությունների, 13 ամսգրերի կողմից: Այն ունեցել է մոտ 50 հազար հանդիսատես, իսկ ýիլմերի հայկական ընտրանին այս տարի մասնակցել է ավելի քան 10 միջազգային կինոփառատոների: Հաջորդ տարի փառատոնը կանցկացվի հուլիսի 9-14-ը:

Հայերեն

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ