1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչը հայտարարել է, որ վերանորոգումից հետո Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացումը պետք է տեղի ունենա Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին: Ըստ թուրքական «Հուրիեթիե, Քոչն այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ: Անիում մեկական եկեղեցի եւ մզկիթ վերանորոգելու մտադրություն ունենալու մասին խոսքում Քոչն «Անիի ավերակներե դարձվածքը «Հիշատակի ավերակներե է կոչել: «Անինե «հիշատակովե փոխարինելու համար Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Ալգան Հաջալօղլու զգուշացման վերաբերյալ Քոչն ասել է, թե գերադասում է այդպես արտահայտվել, քանի որ «պարտավոր է հաշվի առնել թուրք մարդու զգացմունքներըե: Թերթը գրել է, որ Աղթամարի եկեղեցու վերաբացումը նշանակված է եղել նոյեմբերի 4- ին, սակայն, այն հետաձգվել է «բացասական եղանակային պայմանների պատճառովե: