Խորհրդարանական ընտրություններին ՀԱԱԿ-ը պատրաստվում է մասնակցել եւ մեծամասնական, եւ համամասնական ընտրակարգով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի եւ քաղաքակիրթ Եվրոպայի մի մասն է, եւ չի կարող մեկուսացած լինել արտաքին աշխարհից: Հետեւաբար` դրսի ուժերը պետք է երկրի ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն ունենան. իհարկե` դրականե,-այսօր հրավիրված ասուլիսում նման համոզմունք հայտնեց Հայաստանի Առաջադիմական ազատական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը` անդրադառնալով արեւմտյան ուժերի եւ կառույցների` տեղական ընտրությունների վրա ազդեցությություն թողնելու խնդրին: «Ռուսաստանը եւս ազդեցություն է ունենում երկրի ներքաղաքական կյանքի վրա, այնուամենայնիվ, ինչո՞ւ այն որպես դրսի ուժ չի դիտարկվումե,-հարցադրում արեց նա: ՀԱԱԿ-ի առաջնորդին մտահոգում է նաեւ, որ Հայաստանում չկա քաղաքական միտք եւ կայացած չէ քաղաքական երկխոսությունը: «Գաղափարներ առաջ չեն քաշվում, չկա իդեաների բախում: Ընդդիմությունը, իրապես, ունի իր ներքին խնդիրները լուծելու անհրաժեշտութուն, սակայն չունի քաղաքական հակառակորդներե,-համոզված է Հ. Հովհաննիսյանը: Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափին` նա ասաց, որ ՀԱԱԿ-ն անպայման մասնակցելու է ընտրություններին եւ մասնակցելու է դաշինքով: Թե մասնավորապես որ ուժի կամ ուժերի հետ է այն դաշինք կազմելու, Հ. Հովհաննիսյանի խոսքով, այդ հարցը դեռեւս հստակեցված չէ. պարզ կլինի գարնանը, երբ ձեւավորվեն նախընտրական դաշինքներ: «Եթե ընդդիմությունը որոշի բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրել թեկնածուներ, ապա ես, ինչպես նաեւ կուսակցության մեկ- երկու անդամ եւս կառաջադրվենքե,-ասաց նա: Թե որքան ձայն է ակնկալում ընտրություններում հավաքել ՀԱԱԿ-ը, ըստ Հ. Հովհաննիսյանի, «Հայաստանում ոչ մի կուսակցություն չի կարող նման կանխատեսում անել, քանի որ ոչ ոքի վարկանիշը պարզ չէե:

Հայերեն

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ