ԵՊՀ- ում հանդիսավորությամբ նշվեց Գուրգեն Մելիքյանի 70-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵս (թղթ. Արփինե Սահակյան): ԵՊՀ-ի բանասիրական մասնաշենքի Չարենցի դահլիճում այսօր հանդիսավորությամբ նշվեց արեւելագիտության ýակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի 70-ամյակը: Շնորհավորելով եւ երկար տարիների գիտական, մանկավարժական կյանք մաղթելով հաբելյարին` ԵՊՀ-ի խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նշեց, որ Գ. Մելիքյանի հետ շփվել է «մեր հայենիքի համար ամենից ծանր տարիներինե: «Այսօր հպարտությամբ եւ հաճույքով ցանկանում եմ ասել, որ, իմ խորին համոզմամբ, Գ. Մելիքյանն այն հազվագյուտ մարդկանցից է, որոնք, տիրապետելով մեծ նյութական միջոցների, կարողացան իրենց ձեռքերը մաքուր պահելե,- նշեց նա: Ս. Սարգսյանը բարձր գնահատեց նաեւ Գ. Մելիքյանի վաստակը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կայացման գործում: «Նա կանգնած է եղել ակունքներում, նաեւ նրա օգնությամբ մենք կարողացել ենք ժամանակին ձեւավորել կանոնավոր բանակի ստորաբաժանումներե,- ասաց նա: Իր խոսքում Գ. Մելիքյանը պատիվ համարեց 48 տարի մայր բուհում լինելը, որտեղ եւ սովորել է, եւ սովորեցրել: «Յոթանասուն տարին հաշվետվության ժամանակ է, մարդ պետք է կարողանա հաշիվ տալ եւ իրեն, եւ ընկերներին, եւ շրջապատին, եւ հատկապես ուսանողությանը, երիտասարդությանը, որ նրանք իմանան` ինչպես կարելի է ապրելե,- նշեց հաբելյարը, որի ներկայացմամբ` իրական մտավորականը նա է, ով կարողանում է ավելի շատ տալ եւ քիչ ստանալ` առանց ակնկալիքի եւ բավարարվել Աստծո կողմից տրվածով: Գ. Մելիքյանը ՀՀ վարչապետի անունից պարգեւատրվեց ՀՀ վարչապետի մեդալով, նաեւ «Գարեգին Նժդեհե մեդալով հայրենասիրական ակտիվ գործունեության եւ երիտասարդ սերնդին դաստիարակելու համար:

Հայերեն

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ