Փարիզում բացվել է «Հայաստանի 12 մայրաքաղաքներըե ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: üրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարար Ռենո Դոնեդիո դը Վաբրը եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը Փարիզի Կոնսիերժերիի սրահում դեկտեբերի 14-ին բացել են «Հայաստանի 12 մայրաքաղաքներըե ցուցահանդեսը, որը տեւելու է մինչեւ հաջորդ տարվա մարտի 18-ը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, üրանսիայի մշակույթի նախարարը բացման խոսքում, բարձր գնահատելով ցուցահանդեսի նշանակությունը, այն համարել է üրանսիայում Հայաստանի տարվա առանցքային միջոցառումներից մեկը, որը լավագույն պատկերացում է տալիս Հայաստանի հարուստ պատմության եւ քաղաքակրթության մասին: Դեսպան Է. Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի մայրաքաղաքների այդ բազմությունն արտացոլում է հայ ժողովրդի փոթորկոտ եւ հարուստ պատմությունը, ժողովուրդ, որ դարերի ընթացքում պահպանել է իր մշակութային եզակի ժառանգությունը որպես ժամանակի կողմից թելադրված միակ ուղենիշ: Փարիզի Կոնսիերժերիի մոտ 1200քմ սրահում ցուցադրված են պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքների վերաբերյալ (Վանից Արտաշատ, Տիգրանակերտից Դվին, Վաղարշապատից Անի, Սիսից մինչեւ Երեւան) տեղեկություններ, հին եւ ժամանակակից լուսանկարներ, Երեւանի պատմության թանգարանի հավաքածուներից զարդարվեստի իրեր, ազգային տարազներ, ասեղնագործության նմուշներ, հին գորգեր, խաչքարեր: Կոնսիերժերին գտնվում է Փարիզի պատմական կենտրոնում, Սիտեի վրա: Անտիկ շրջանում այն եղել է հռոմեական կառավարիչների նստավայր, 12-13-դ դարերում վերակառուցվել եւ դարձել է թագավորական պալատ: Այսօր այն դրված է üրանսիայի Ազգային հուշարձանների կենտրոնի տրամադրության տակ, բաց է հանրության համար, ուր տարեկան հաճախում են մոտ 300 հազար այցելու: Ցուցահանդեսը կազմակերպվել է üրանսիայի մշակույթի եւ արտաքին գործերի նախարարության, üրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի, Փարիզի Կոնսիերժերիի, üրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Հայաստանի Պատմության թանգարանի համատեղ ջանքերով: Ցուցահանդեսի հեղինակներն են ճարտարապետ Նարեկ Սարգսյանը եւ Հայաստանի ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչ Մուրադ Հասրաթյանը:

Հայերեն

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ