Ս. Սարգսյանն ու Հ. Փայչն անդրադարձել են պաշտպանական եւ անվտանգության բնագավառներում հայ-գերմանական համագործակցությանը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հայկե Ռենատե Փայչին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարությունից, կողմերն անդրադարձել են 2007թ. պաշտպանական համագործակցության ծրագրով նախատեսված երկկողմ միջոցառումներին` կարեւորելով Գերմանիայի ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաների պատրաստումն ու վերապատրաստումը: Նշելով, որ 2006-ին երկրները համագործակցել են ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ անվտանգության բնագավառում` նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործում գերմանական կողմի մասնակցության համար: Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի մշակման գործում կողմերը կորեւորել են Գերմանիայի պաշտպանության նախարարության մասնագետների ապագա օժանդակությունը: