2007թ-ին կսկսվեն Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման երրորդ բարձր լարման գծի շինարարական աշխատանքները
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Քրիստինե Հովհաննիսյան): Հայաստան- Վրաստան էլեկտրահաղորդման երրորդ բարձր լարման գծի կառուցման աշխատանքները ներկայումս նախագծման փուլում են: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, նախատեսվում է, որ 2007թ-ի գարնանը կսկսվեն շինարարական աշխատանքները: Նախարարի խոսքերով, միայն նախագծային աշխատանքների ավարտից հետո հնարավոր կլինի խոսել անհրաժեշտ ներդրումների մասին: Նախատեսվում է կառուցել 400 կիլովոլտ հզորության բարձր լարման գիծ: Նրա դիտարկմամբ, Վրաստանի հետ կառուցվող էլեկտրահաղորդման նոր գիծը եւ Իրան- Հայաստան երրորդ բարձր լարման գիծը հետաքրրքիր հեռանկար կբացեն Հայաստանի համար` էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր դարձնելու առումով: