«ԱրմենՏելըե զրկվեց ինտերնետ տվյալների միջազգային ելքի ապահովման եւ միջազգային ձայնային կապի բացառիկ իրավունքներից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Քրիստինե Հովհաննիսյան):ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այսօրվա նիստում վերախմբագրելով «ԱրմենՏելե ընկերության թիվ 60 լիցենզիան, որոշում կայացրեց ընկերությանն ինտերնետ տվյալների միջազգային ելքի ապահովման եւ միջազգային ձայնային կապի բացառիկ իրավունքներից զրկելու մասին: Հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի խոսքերով, սա լիցենզիայի վերախմբագրման առաջին փուլն է, որը ենթադրում է, որ ինտերնետ ծառայություն մատուցող պրովայդերները կարող են ինքնուրույն պայմանագիր կնքել միջազգային օպերատորների հետ ինտերնետի միջազգային ելք ապահովման համար, եւ այլեւս պարտադիր չի լինի, որ «ԱրմենՏելիե հետ եւս, որպես երրորդ կողմ, պայմանգիր կնքվի: Մինչեւ լիցենզիային վերախմբագրումը միջազգային ձայնային ծառայությունը եւս «ԱրմենՏելիե բացառիկ իրավունքն էր, եւ «ՎիվաՍելըե պարտավորված էր միջազգային կապի ապահովման համար օգտագործել «ԱրմենՏելիե միջազգային կայանը: Խմբագրումը ենթադրում է, որ «ՎիվաՍելըե կարող է այսուհետ ինքնուրույն` սեփական միջազգային զանգերի կայանի ստեղծմամբ, իր բաժանորդների համար նման ծառայություն մատուցել: Ընկերություններին առաջարկվել է մինչեւ փետրվարի 1-ը փոփոխություններ մտցնել «ԱրմենՏելիե եւ «ՎիվաՍելիե փոխկապակցման պայմանագրում: Ս. Արաբաջյանի դիտարկմամբ, այս որոշումները կարեւոր նշանակություն ունեն հեռահաղորդակցության ոլորտի հեռանկարային զարգացման առումով: Հիշեցնենք, որ «Վիմպելկոմե ընկերությունը «ԱրմենՏելիե բաժնետոմսերի 90 տոկոսը գնելով `հայտարարել էր, որ մեկ տարվա ընթացքում աստիճանաբար հրաժարվելու է բոլոր բացառիկ իրավունքներից: Ս. Արաբաջյանի խոսքերով, սա առաջին քայլն էր: Նախատեսվում է, որ մինչեւ հաջորդ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներն «ԱրմենՏելիե մյուս բացառիկ իրավունքների մասով եւս շուկան կբացվի: «ԱրմենՏելիե գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկի խոսքերով, շուկայի ազատականացումը կհանգեցնի քաղաքակիրթ մրցակցության, ինչը կնպաստի ինչպես մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն, այնպես էլ գների նվազեցմանը: Հանձնաժողովի անդամը նշեց նաեւ, որ բացառիկ իրավունքների վերացումը չի ենթադրում թե շուկան անմիջապես կբացվի: Առողջ մրցակցային շուկա ձեւավորելու համար դեռեւս բավականին խնդիրներ կան ինչպես իրավական, այնպես էլ տեխնիկական առումով: Առաջիկա մի քանի ամիսներին միջոցներ են ձեռնարկվելու համապատասխան իրավական դաշտի ձեւավորման ուղղությամբ: Ի դեպ, Օլեգ Բլիզնյուկի տեղեկացմամբ, «ԱրմենՏելիե ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 10 տոկոսի ձեռքբերման շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են: Հանձնաժողովը մեկ այլ որոշմամբ, հեռահաղորդակցության հիմնական օպերատորին պարտավորեցրեց որոշակի քանակով հրապարակել եւ երեք տարին մեկ անգամ թարմացնել, այսպես կոչված, «Դեղին էջերե տեղեկատուն, եւ այն հասանելի դարձնել բոլոր այն կազմակերպություններին, որոնք դրա անհրաժեշտությունն ունեն: Ի դեպ, տեղեկատվությունն էլեկտրոնային տարբերակով հասանելի է լինելու բոլորի համար: Տեղեկատվության միասնական բազայի ստեղծումը կարեւորվում է ինչպես գործարար շրջանակների, այնպես էլ ողջ բնակչության համար:

Հայերեն

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով