Մեղվաբուծությունը հնարավորություն ունի դառնալու Հայաստանի գյուղատնտեսության գերակա ուղղություններից մեկը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Հայաստանում մեղվաբուծության մասին հիշատակվել է դեռեւս Քսենոփոնի կողմից մ.թ.ա. 430-355 թվականներին: Այդ ճյուղի զարգացման մասին իրենց գործերում վկայել են նաեւ հայ պատմիչներ Մովսես Խորենացին եւ Հովհաննես Դրասխանակերտցին, նշելով, որ Հայաստանի լեռնային գյուղերում կան բազմաթիվ փեթակներ եւ աճեցվում է, հատկապես, դեղին մեղու: Մեղվաբուծությունը, որը համարվում է ՀՀ անասնապահական եկամտաբեր ենթաճյուղերից մեկը, հատկապես մեծ զարգացում է ապրել խորհրդային տարիներին: Մեղվաընտանիքների հետագա բազմացումն ու մթերատվությունը բարձրացնելու նպատակով դեռեւս 1931 թվականին Երեւանում ստեղծվել է Անդրկովկասի մեղվաբուծական զոնալ կայանը, որը 1937-ին միացվել է ՀՍՍՀ անասնապահապան գիտահետազոտական ինստիտուտին` վերածվելով մեղվաբուծական բաժնի: Դրա բազայի վրա 1958-ին կազմակերպվել է Մեղվաբուծական փորձակայանը: Նշված եւ հետագա տարիներին 1000 շնչին ընկնող մեղվաընտանիքների քանակով ՀՍՍՀ-ն համարվել է աշխարհում առաջիններից մեկը: 1966 թվականին Մեղրու շրջանում հիմնվել է մեղվաբուծական տոհմային հատուկ տնտեսություն, որտեղ բուծվել են միայն հայկական դեղին տեսակի մեղուներ (ներկայումս այն դեղին մեղվի պահպանության արգելոց է): Ըստ կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Մարկոսյանի` Հայաստանում ներկայումս բուծվում են երեք տարբեր մթերատվություն ունեցող մեղվատեսակներ: Դրանցից գորշը բուծվում է անտառային շրջաններում, դեղինը` լեռնային գոտիներում, իսկ խառնածինը` Արարատյան դաշտում: Կովկասյան կամ հայկական արագ աճող ու բազմացող դեղին մեղուները, որոնք տարածված են Անդրկովկասի եւ հայկական լեռնաշխարհի ցածրադիր տաք շրջաններում, խաղաղասեր են: Մեծ քանակով կուտակած ակնամոմի եւ զարգացած հոտառության շնորհիվ լավ են պաշտպանվում հիվանդություններից եւ վնասատուներից: Բացի դրանից` դեղին մեղվի պատրաստած մեղրն ավելի քաղցր է, շաքարային ավելի շատ նյութեր ու բուժիչ հատկություններ ունի եւ պարունակում է ավելի քիչ քանակությամբ ջուր: Հանրապետությունում ներկայումս կա շուրջ 150-180 հազար մեղվաընտանիք: Մի շարք տարիների փաստացի տվյալները ցույց են տալիս, որ միջին հաշվով մեկ ընտանիքը տարեկան կարող է տալ 8-10 կգ ապրանքային մեղր, 300 գրամ մոմ, 40 գրամ ակնամոմ, մեկական գրամ մեղվաթույն եւ ծաղկափոշի: Նշված պատրաստուկները օգտագործվում են լուծույթներում, քսուքներում, էլեկտրաýորեզի միջոցով մի շարք հիվանդությունների` հոդացավերի, մկանաբորբերի, ռադիկուլիտի եւ աղեստամոքսային տրակտի խոցերի, ինչպես նաեւ լյարդի բուժման համար: Մեղրից ստացված ապիլակ պատրաստուկն ու մեղվակաթը կիրառվում են նաեւ օծանելիքի արտադրության մեջ: Մեղվաբուծական ոլորտը մեծ դեր է կատարում նաեւ մրգատու ծառերի, բանջարաբոստանային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի (կորնգան, առվույտ) եւ մնացած բույսերի փոշոտումն իրականացնելու գործում: Հաշվարկները ցույց են տալիս, որ հանրապետությունում եղած մեղվաընտանիքների քանակը լիովին բավարար է հանրապետության 14856 հա խաղողի տնկարկների, 34725 հա այգիների եւ 44 հազար 63 հա տեխնիկական ցանքերի եւ բազմամյա խոտաբույսերի բավարար փոշոտման համար: Հայաստանի մեղվաբուծությունն այսօր ղեկավարում է «Մուլտի գրուպե կոնցեռնի «Մուլտի ագրոե ՍՊ ընկերության 890 մեղվաընտանիք ունեցող գիտարտադրական կենտրոնը, որը վերակազմավորվել է (2002-ին) նախկին «Նեկտարե արտադրագիտական կենտրոնի բազայի վրա: Վերջինիս մեջ ընդգրկվել են նաեւ հանրապետության բոլոր մեղվաբուծական կառույցները: Գիտական աշխատանքներ իրականացնելով Երեւանի ՀԳԱ-ի անասնաբուծության ամբիոնում` այն, միաժամանակ, մասնագիտական օգնություն է ցուցաբերում հանրապետության 3200 մեղվապահական տնտեսություններին: Վերջիններից տարեկան ընդունած 24-34 տոննա կոշտ մոմը կենտրոնի վերամշակման բազայում դառնում է մոմաթերթ` 80 տոկոսով բավարարելով եղած պահանջարկը: Բացի դրանից, կենտրոնում պատրաստվում է դեղորայքով համակցված մեղրաշաքարային խմոր, 25-30 անուն մեղվաբուծական գործիքներ: Կենտրոնը մեղվափեթակների ներսում առաջացող առանձին հիվանդությունները կանխելու եւ միջատների դեմ պայքարելու նպատակով Մոսկվայի «Բիոպրոմե ýիրմայից ձեռք է բերում եւ մեղվաբույծներին շուկայականից ցածր գներով տրամադրում է համապատասխան դեղամիջոցներ: Պահպանելով հայկական դեղին մեղվի տոհմային հատկանիշներն ու կենսաբանական առանձնահատկությունները` ընկերությունը մեղվաբուծության ոլորտի վերաբերյալ հրատարակել է բազմաթիվ գրքեր, բրոշյուրներ, դասագրքեր: Հանրապետության մեղվաբույծներին գիտամեթոդական օգնություն ցույց տալու, ժամանակակից մեղվաբուծական տեխնոլոգիաներ ներմուծելու եւ ճիշտ կիրառելու, վարակիչ եւ տարանցիկ հիվանդությունների դեմ պայքարի եւ պրոýիլակտիկ միջոցառումների իրականացման համար պահանջվող բուժամիջոցների եւ անհրաժեշտ պարագաների ձեռք բերման հարցը կարգավորելու, տեղեկատվության տարածումն ու միջազգային ասպարեզում մրցակցություն ձեռք բերելու նպատակով վերջերս ստեղծվեց «Հայաստանի մեղվապահների ազգային ýեդերացիաե իրավաբանական անձանց միությունը, որտեղ ընդգրկված են Տավուշի, Լոռվա, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Երեւանի մեղվապահական ձեռնարկությունների աշխատակիցները: Ստեղծված միությունը համամապատասխան օրենսդրության ձեւավորման, տնտեսվարողների համար շահավետ պայմանների ստեղծման, արտադրանքը միջազգայնորեն ընդունված չափանիշներին հասցնելու միջոցով հնարավորություն կունենա կարգավորել նաեւ մեղվամթերքի իրացման հետ կապված խնդիրները: Ըստ ýեդերացիայի նախագահ եւ «Մուլտի ագրոե ՍՊ ընկերության մեղվաբուծական գիտարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանի` Հայաստանում տարեկան արտադրվում է 1500 տոննա մեղր, որը լիովին կբավարարի բնակչության տվյալ պարենամթերքի նկատմաբ եղած պահանջարկը: Մինչդեռ Գերմանիայից, Բուլղարիայից եւ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներմուծվում տարեկան 250-300 տոննա մեղր, երբ հայկական մեղրը արտահանելու եւ իրացնելու հնարավորւթյունը դեռես սահմանափակ է: Նշենք որ, 2004-ին Հայաստանից արտահանվել եւ իրացվել է ընդամենը վեց տոննա մեղր: Ըստ գյուղնախարարության մասնագետների` ագրարային զարգացման ոլորտում մեղվաբուծությունը կարող է դառնալ նաեւ Հայաստանի գյուղատնտեսության գերակա ուղղություններից մեկը, քանի որ հանրապետությունն ունի բազմապիսի հարուստ բուսականությամբ եւ բնակիլիմայական նպաստավոր պայմաններով բնություն: Այդ ոլորտը զարգացնելու նպատակով ՀՀ կառավարության ընդունած «Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրիե շրջանակներում նախատեսվել է նաեւ առանձին միջոցներ տրամադրել մեղվածությանը: Այն կլինի խորհրդատվական, տեխնիկական աջակցության, օրենսդրական դաշտի կարգավորման, մեղվաընտանիքների վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքերի կազմակերպման, ինչպես նաեւ մեղրի հետ զուգակցվող արտադրանքի արտահանման գործընթացներում աջակցության եղանակով: Նշենք, որ մեղվաբույծներին օժանդակելու ուղղությամբ քայլեր են ձեռնակում նաեւ Հայաստանում գործող միջազգային կազմակերությունները: Ըստ Ռ. Ծառուկյանի` կենտրոնը մշակել եւ ազգային ժողովին է ներկայացրել «Մեղվաբուծության մասինե ՀՀ օրենքի նախագիծը:

Հայերեն

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը