Հայաստանի եւ Բուլղարիայի խորհրդարանների ղեկավարների բանակցություններում հիմնական ուշադրությունը դարձվել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հ

1 րոպեի ընթերցում

ՍՈüԻԱ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Բուլղարիայի խորհրդարանների ղեկավարներ Արթուր Բաղդասարյանը եւ Օգնյան Գերջիկովը այսօր Սոýիայում կայացած հանդիպման ավարտից հետո նշել են երկու երկրների միջեւ ապրանքափոխանակության աճը եւ քաղաքական երկխոսության աշխուժացումը: «Երկկողմ քաղաքական երկխոսության մեջ որոշակի հապաղումից հետո վերջին տարիներին ցայտուն արտահայտված աշխուժացում է դիտվումե, լրագրողներին հայտարարել է Օգնյան Գերջիկովը: Նա նշել է, որ բանակցություններում հիմնական ուշադրությունը դարձվել է Բուղղարիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: «Բուլղարիան պատրաստ է Հայաստանի համար ճանապարհ դառնալ դեպի Եվրոպաե,-ընդգծել է նա: Արթուր Բաղդասարյանն ասել է, որ հանդիպմանը «զգալի առաջընթացե է ձեռք բերվել տարածաշրջանային կապերի զարգացման, տրանսպորտի բնագավառում եւ երկու երկրների միջեւ բիզնես-շփումների բնագավառում համագործակցության հարցում: Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Բուլղարիայում է գտնվում չորսօրյա պաշտոնական այցով: Ծրագրված են հայ խորհրդարանականների հանդիպումները Բուլղարիայի նախագահ Գեորգի Փիրվանովի եւ երկրի վարչապետ Սիմեոն Սաքսկոբուրգոտսկու հետ:

Հայերեն