Հայ-իտալական փոխգործակցության արդյունքները` Վենետիկում անցկացվող «Հայաստանի խոսող քարերըե ցուցահանդեսում
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Անդրեասյան): Վենետիկի Պալացցո Ձորձիում հունիսի 8-ից մինչեւ հուլիսի 2-ն անցկացվում է «Հայաստանի խոսող քարերըե ցուցահանդեսը: Այն նվիրված է հուշարձանների պահպանման եւ օգտագործման հայ-իտալական փոխգործակցությանը: Միջոցառմանը ներկայացվել են հայկական պատմամշակութային ճարտարապետական կոթողների լուսանկարները, դրանց մասին տեսական նյութեր, գծագրություններ եւ այլն: Միջոցառման նպատակն է հայկական հուշարձանների պահպանման խնդիրներին տալ միջազգային հնչեղություն, դրանց պահպանման, ամրակայման ու վերականգնման համար գրավել ներդրումներ: Հայաստանից միջոցառմանը մասնակցել են ՀՀ մշակույթի եւ երիտասարդության փոխնախարար Գագիկ Գյուրջյանը եւ «Արագածոտնե վերականգնման արվեստանոցի տնօրեն Լեւիկ Ղուկասյանը: Ցուցահանդեսը կազմակերպել են Վենետիկի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը, Վենետիկի «Կ.Ա. üոսկարիիե համլսարանի եվրասիական գիտությունների բաժինը, Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնը: Ցուցահանդեսն իրականացվել է Իտալիայի արտգործնախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության բաժնի, Վենետոյի մարզային խուրհրդի, Վենետիկի քաղաքապետարանի, Մխիթարյան միաբանության աջակցությամբ: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվել է կլոր սեղան` «Միջազգային միջամտությունը հայկական հուշարձանների պահպանության ոլորտումե թեմայով: Կլոր սեղանի քննարկումների ժամանակ հայկական մշակութային ժառանգությունը արժեւորվել է ոլորտի հայտնի մասնագետների կողմից, մասնավորապես` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել հուշարձանների պահպանման ՀՀ օրենսդրության ստեղծումը, դրանց վերականգնման ընթացքում ավանդական մեթոդների պահպանումն ու կիրառումը: üլորենցիայի Պալացցո Սպինելլիի արվեստի եւ ռեստավրացիայի ինստիտուտի տնօրեն üրանչեսկո Ամոդեյն առաջարկել է 2-4 հայ ուսանողների գիտելիքների եւ հմտությունների կատարելագործումն իր ղեկավարած ինստիտուտում: Միջոցառման շրջանակներում կայացել է հայկական ճարտարապետության վերաբերյալ լազերային սկավառակի շնորհանդեսը, որը հետագայում կներկայացվի հայաշատ վայրերում, ինչպես նաեւ` հայկական հոգեւոր երաժշտության համերգ, իտալաբնակ ճարտարապետ Արա Զարյանի «Հայաստան. ճանապարհորդություն մասնագետի հետե թեմայով կոնýերանսը, որի նպատակն էր ներկայացնել Հայաստանի 3 հազար տարվա պատմությունն ու ավանդույթները: Ինչպես Արմենպրեսի թղթակցի հետ զրույցում նկատեց փոխնախարար Գագիկ Գյուրջյանը պատմամշակութային ոլորտում հայ-իտալական համագործակցությունը հատկապես ակտիվ է վերջին 5-6 տարիներին: Այն ծավալվել է ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանման գործակալություն (նախկինում`վարչություն), Միլանի ճարտարապետական համալսարանի, Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրման եւ վերականգնման կենտրոնի միջեւ: Փոխգործակցության շրջանակներում կազմակերպում են ռեստավրացիայի բնագավառում ուսանողների փոխանակում, գիտական սեմինարների, համատեղ գործնական միջոցառումներ: Փոխնախարարի բնորոշմամբ, համագործակցությունն ընդլայնվել եւ հասել է պետական մակարդակի` մասնավորապես երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ: Երկուստեք փոխգործակցության արդյունքում իրականացվել են Երերույքի վաղ միջնադարյան հուշարձանի ուսումնասիրման եւ մասնակի վերականգնման, ամրակայման աշխատանքները, Հովհանավանքի տանիքի լանջերի վերականգնումը, Ամբերդի ամրոցի դղյակի վերականգնման նախագծի համատեղ պատրաստումը, ուսումնասիրվել եւ պատրաստվել է Տաթեւի վանքային համալիրի նախագիծը: Համալիրը որոշ աշխատանքներից հետո իր նպաստը կբերի գյուղի զարգացմանը` զբոսաշրջության ուղղությամբ: Համագործակցության շրջանակներում ստեղծվում է նաեւ ռեստավրացիայի բնագավառում տեխնիակական նորմերի համակարգ: