3 րոպեի ընթերցում
երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): Հայաստան- սփյուռք միջոցառումներն անցկացնելու համար ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ ստեղծվել է համակարգող կազմկոմիտե: Այս մասին Արմենպրեսի թղթակցին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության Սփյուռքի վարչության պետ Ջիվան Մովսիսյանը` նշելով, որ Հայաստան-սփյուռք միջոցառումները գտնվում են նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմիջական ուշադրության ներքո, գործում են դրանց կազմակերպման հստակ մեխանիզմներ: Նրա խոսքերով, Հայաստան-սփյուռք միջոցառումների շրջանակներում տարեսկզբին իրականացվել է «Բազե 2004-ձմեռե համահայկական երիտասարդական հավաքը: Նա նշեց, որ ավարտվել են նաեւ քաղաքական հանդիպումները` լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքը, պատգամավորական բարեկամության առաջին վեհաժողովը: Ջ. Մովսիսյանը տեղեկացրեց, որ ներկայումս ընթանում է Գրողների համահայկական երկրորդ համաժողովը, իսկ օրերս ավարտվեց ՏՏ-ների համահայկական խորհրդաժողովը: Անդրադառնալով ամռան միջոցառումներին, նա նշեց, որ օգոստոսին տեղի կունենա տարվա ամենամասշտաբային միջոցառումը` «Մեկ ազգ, մեկ մշակույթե համահայկական փառատոնը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել սփյուռքի շուրջ 800 ստեղծագործական կոլեկտիվներ ու անհատներ: Ըստ նրա, փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն քննարկումներ հայ մշակույթի ներկա վիճակի ու զարգացման միտումների վերաբերյալ: Վարչության պետի տեղեկացմամբ, ամռանը կանցկացվի նաեւ համահայկական երիտասարդական երկրորդ համաժողովը, որի անդամները միաժամանակ կմասնակցեն «Բազեե ամառային հավաքին: Ջ. Մովսիսյանը հայտնեց, որ օգոստոսին Երեւանում կանցկացվի կրթական համակարգի աշխատողների առաջին համաժողովը, Հայաստան-սփյուռք միջոցառումների շրջանակներում աշնանը տեղի կունենան Տեղեկատվության միջոցների համահայկական երկրորդ եւ Ագրոýորում համաժողովները: Նշենք, որ մինչեւ տարեվերջ կիրականացվի Ռուսաստանի, ԱՊՀ, Մերձավոր եւ Միջին Արեւելքում գործող հայկական լոբբիստական մյուս կազմակերպությունների հավաքը: Ջ. Մովսիսյանը, ներկայացնելով Հայաստան-սփյուռք միջոցառումների կարեւորությունը, նկատեց, որ դրանք հիմնականում միտված են հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների ամրապնդմանն ու փոխգործակցությանը: Ըստ վարչության պետի, նշված միջոցառումները կարեւորվում են նաեւ այն տեսակետից, որ մայրաքաղաք Երեւանը դառնում է համահայկական կազմակերպական ու հավաքական կենտրոն: Բացի այդ, նրա կարծիքով, Հայաստան-սփյուռք միջոցառումները կարեւորվում են ժողովրդի միասնականության, տարբեր հատվածների համախմբվածության եւ կազմակերպվածության առումով: