Երեւանում նշվեց Հայաստանի գրողների միության 70-ամյա հոբելյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): «Հայաստանի գրողների միության 70-ամյա հոբելյանը հնարավորություն է ընձեռում արդար ու անկողմնակալ վերաիմաստավորելու, վերաարժեւորելու խորհրդահայ եւ անկախության շրջանի գրականությունն ու գրական պատմությունըե,- նշեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն այսօր Ա. Բաբաջանյանի անվան ýիլհարմոնիկ փոքր համերգասրահում կազմակերպված հոբելյանական հանդիսության ժամանակ: Նա նշեց, որ ՀԳ միության հիմնադիր համագումարը կայացել է 1934թ. ամռանը` վերջակետ դնելով իրարահաջորդ գրական խմբակցությունների երկպառակությանը` իրականացնելով Հ. Թումանյանի երազանքը, որն իր «Վերնատունե հայտնի խմբակով փորձեց ստեղծել գրողական համայնքի համախմբման մանրակերտը: Լ. Անանյանի խոսքերով, յոթ տասնամյակներում ՀԳՄ-ն անցել է փորձությունների միջով, հայ գրականությունն ապրել է տարուբերումների կորագիծ` խիզախումներով եւ անկումներով, սակայն հավատարիմ իր առաքելութանը` գրողների միությունը մշտապես եղել է ազգապահպանման ու հասարակական մտքի ավանգարդում: Նրա գնահատմամբ, անփոխարինելի է գրողների միության դերը հայ գրականության համաշխարհային ճանաչման գործում: Գաղափարական պարտադրանքով գրական շրջանառությունից դուրս մնացած տասնյակ հատորներ այսօր թարգմանաբար ներկայացվել են օտարերկրյա ընթերցողին: Գրական զարթոնքն իր արտացոլումն է գտնում նաեւ Հայաստան-Սփյուռք գրական կապերի սերտացման գործում: Լ. Անանյանի խորին համոզմամբ, Հայաստանի գրողների միությունն այսօր ազգային պետականության պաշտպանն ու պատվարն է. ժողովուրդն ու գրականությունն ավելի քան երբեւէ միասնական են: Հայաստանի գրողների միության 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ էին հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀ նախագահի ուղերձում մասնավորապես ասված էր. «Ջերմորեն շնորհավորում եմ գրողներին, գրական ողջ հասարակայնությանը, նաեւ ընթերցողներին` Հայաստանի գրողների միության հիմնադրման 70-րդ տարեդարձի կապակցությամբ: ՀԳՄ-ն, որի ակունքների մոտ կանգնած են եղել մեր ժողովրդի մեծագույն զավակները, ունեցել է առանձնահատուկ եւ ծանրակշիռ դերակատարություն մեր հանրապետության հասարակական ու հոգեւոր-մշակութային կյանքում: Գրողների միությանը մաղթում եմ արդիական շունչ եւ հարուստ ավանդույթների արժանի շարունակում` ի փառս հայ գրականությանե: Վարչապետ Ա. Մարգարյանի շնորհավորական խոսքում ասված էր, որ տասնամյակներ շարունակ գրողների միությունը, իր կոչմանը հավատարիմ, կազմակերպել է հանրապետության գրական կյանքը, խրախուսել գրողների ստեղծագործական ջանքերը եւ նպաստել նրանց սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը: Հատկապես մեծ է եղել միության դերը խորհրդային տարիներին, երբ բազմակարծության բացակայության պայմաններում, այն դարձել էր ազգային գաղափարների ու արժեքների պաշտպանության, ժողովրդի դարավոր պատմությունը ամեն տեսակի խեղաթյուրումներից զերծ պահելու կարեւոր առաքելությունն իրականացնողներից մեկը: Այսօր, մեր երկրում անկախ պետականության ամրապնդման հետ մեկտեղ, ավելի ու ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում հանրապետության գրական-մշակութային կյանքը բնականոն հունի մեջ դնելու, գրողների ստեղծագործական ներուժը միավորելու եւ այն երկրի հետագա ամրապնդմանն ու զարգացմանն ի նպաստ ծառայեցնելու: Ի դեպ, ՀՀ մշակույթի եւ երիտասարդույան հարցերի նախարարության կողմից Հայաստանի գրողների միությանը նվիրաբերվեց համակարգիչ:

Հայերեն