Տ.Դավթյան.«Հայաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որը կունենա էլեկտրոնային փաստաթղթի մասին օրենք ե
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): Տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, բաց կոդով համակարգչային եւ ինտերնետային տեխնոլոգիաների, երկրների կառավարությունների եւ հանրության կողմից դրանց կիրառման հնարավորությունների մասին էր տեղեկատվական տեխնոլոգիաների երկրորդ օրը Երեւանում անցկացվող միջազգային համաժողովի հիմնական թեման: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը, համաժողովի եվրոպական Open Source կոնýերանսի իր ելույթում մասնակիցներին տեղեկացրեց ՀՀ կառավարության կողմից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրման ուղղությամբ կատարվող քայլերի մասին: Ըստ նրա, ներդրման իրավական կողմը կսահմանվի, նախեւառաջ, այս տարվա աշնանը խորհրդարանի կողմից ընդունվելիք «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասինե ՀՀ օրենքի ընդունումով: «Այդպիսով Հայաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որը կունենա էլեկտրոնային փաստաթղթի մասին օրենքե, -նշեց փոխնախարարն` ավելացնելով, որ կառավարությունը նպատակ ունի համագործակցություններ ստեղծել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովելու ուղղությամբ: Այն առաջին հերթին կառավարման համակարգում կիրառելու` էլեկտրոնային կառավարման հիմքերը դնելու նպատակով` Համաշխարհային բանկի վարկային միջոցներով կսկսի գործել պիլոտային ծրագիր, որը կներառի կառավարության աշխատակազմը, ýինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի տնտեսական զարգացման նախարարությունները: Անդրադառնալով Հայաստանի տնտեսության ՏՏ ճյուղի ցուցանիշներին, Տ.Դավթյանն ընդգծեց, որ դրանց աճի տեմպերն ավելի մեծ են, քան ամբողջ տնտեսության աճի ցուցանիշները: Նախորդող տարվա համեմատ, 2003թ. ՏՏ ճյուղի արտադրանքի ծավալն աճել է շուրջ 20 տոկոսով` կազմելով, շուրջ 50 մլն դոլար: Արտադրանքի 95-99 տոկոսն արտահանվել է: Նրա խոսքերով, ՏՏ ոլորտի մասնավոր հատվածին կառավարությունն աջակցում է հիմնականում համապատասխան ծրագրեր իրականացնելով: ՀԲ-ի 5 մլն դոլար միջոցներով իրականացվող Աջակցության ծրագրի շրջանակներում է գործում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, որը մասնավոր հատվածի ձեռնարկություններին տրանադրում է կրթական, խորհրդատվական եւ այլ ծառայություններ: Տ.Դավթյանը հույս հայտնեց, որ ՁԻՀ-ի ծրագրերը կընդլայնվեն ի հաշիվ նաեւ այլ դոնորների աջակցության, հավելելով, որ ճյուղի զարգացման ծրագրերին մասնակից են նաեւ ԱՄՆ զարգացման միջազգային գործակալությունըն ու Եվրամիությունը: Մակեդոնիայի «Մետամորýոզիսե հասարակական կազմակերպությունը ներկայացնող üիլիպ Ստոյանովսկին տեղեկացրեց, որ այդ երկրի կառավարությունն արդեն 4 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել «Մայքրոսոýթիե հետ ` ընկերության ծրագրային պրոդուկտների կիրառման մակեդոներեն եւ ալբաներեն (Մակեդոնիայի բնակչության 25 տոկոսն ալբանացիներ են) հիմքերը մշակելու համար: Պայմանագրին նախորդել են Մակեդոնիայում «Մայքրոսոýթիե արտադրանքի կեղծ կրկնօրինակումների կիրառման դեմ ընկերության ձեռնարկած քայլերը: ü.Ստոյանովսկու ասելով, այդ երկրում համակարգիչ եւ Ինտերնետ օգտագործողների թվի աճին, բացի ծրագրային հիմքերի անգլերեն լինելուց, խողընդոտում է ինտերնետ կապուղուների թանկությունը. այդ երկրում եւս կա այդ ծառայությունների մենաշնորհ, իսկ բջջային կապի մենաշնորհը պատկանում է հունական OTE-ին, որը մտադրվել է 2005թ. թանկացնել բջջային հեռախոսակապը: Open Source Armenia ծրագրի տնօրեն Արմեն Շահվերդյանը, կառույցի հաջողությունները ներկայացնելով, նշեց որ համաժողովի մասնակիցները հնրավորություն կունենան տեսնելու ծրագրին մասնակիցների խմբի մշակած Open Office Armenian պրոդուկտը, որը Microsoft Office օպերացիոն համակարգի հայերեն հիմքի վրա գործող նմանակն է: Տեղեկացնելով, որ ծրագրի մեկ տարուց քիչ ավելի գոյության ընթացքում աշխատանք է տարվում բաց կոդով եւս 11 ծրարագրային պրոդուկտների մշակնման ուղղությամբ, նա ընդգծեց, որ ծրագիրը կամուրջ է դարձել հայաստանցի ծրագրավորողների եւ արտասահմանյան ձեռնարկությունների միջեւ: Նրա խոսքերով, նախատեսվում է, որ ծրագրի մի մասը կշարունակի գործել հասարակակն հիմունքներով, իսկ մյուս մասը կդառնա առեւտրային, քանի որ «միայն այդպես կկարողանանք գոյատեւելե: Ռումինիայի World Bank/ e-Democratie.ro ծրագրի ներկայացուցիչ Սորին Կերտեշը շնորհակալություն հայտնեց Open Source Armenia-ին` կոնýերանսի կազմակերպման միջոցով Արեւելյան Եվրոպայի երկրներին opensource շարժմանը ներգրավելու ջանքերի համար: Նրա խոսքերով, բաց կոդով ծրագրային պրոդուկտների մշակման հիմնական թիրախը պետք է լինի կառավարությունների թափանցիկ եւ արդյունավետ աշխատանքն ապահովող ծրագրային պրոդուկտների մշակումը: Ս.Կերտեշի գնահատմամբ, նման պրոդուկտներն անհրաժեշտ են նաեւ այն պատճառով, որ «Մայքրոսոýթնե իր նոր ծարագրային պրոդուկտները մշակում է վերջին սերնդի համակարգիչների կարողությունների համար, իսկ Արեւելյան երկրներում ավելի լայն կիրառության մեջ են արդեն օգտագործված համակարգիչները: Համաժողովի երկրորդ օրվա օրակարգում են քննարկումները European Open Source կոնýերանսի էլեկտրոնային կառավարություն եւ էլեկտրոնային կրթություն բաժանմունքներում: Ներդրոմային կոնýերանսի շրջանականերում հայկական «Ալգորիթմ- սերվիսե ընկերությունը կներկայացնի ինտերակտիվ եւ մուլտիմեդիա միջոցներով կրթության մեջ կիրառվող CD-ROM ծրագրավորման իր պրոդուկտները, իսկ «Վիասýերե տեխնոպարկում գործող «Տրանզիստոր Պլյուսե ընկերությունը` ադամանդների դասակարգման եւ պարամետրերերի ավտոմատ ստուգման ծրագրային փաթեթը: Այդ ընկերությունները, եւս 4 ընկերությունների հետ հաղթող են ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատորի դրամաշնորհային մրցույթում: Վաղը՝ համաժողովի աշխատանքի վերջին օրը, դրանցից լավագույնին կհանձնվի 30 հազար դրամաշնորհ ինկուբատորի կողմից`բաց կոդով ծարագրային պրոդուկտների ցուցահանդեսի եւ շնորհանդեսի ժամանակ: Կհնչեն բաժանմունքներում եւ ընդհանուր համաժողովի աշխատանքներն ամփոփող ելույթներ: