1 րոպեի ընթերցում
ԹԵԼ ԱՎԻՎ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտն այսօր անսպասելիորեն այցելել է Ամման, որտեղ բանակցություններ է անցկացրել Հորդանանի Աբդալլա Երկրորդ թագավորի հետ: «Հանդիպման ընթացքում ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը, պաղեստինյան տարածքների իրադրությունը եւ տարածաշրջանի իրավիճակըե,-ասված է այն հայտարարության մեջ, որը տարածել է Օլմերտի դիվանատունը: Հորդանան այցը վաղօրոք հայտարարված չի եղել եւ կայացել է մամուլի համար փակ ձեւաչափով: