Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայություններն այժմ աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ։ Գործընթացը կարող է ավարտվել մոտ ժամանակներս, ինչից հետո տեղի կունենա փոխանակումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա չի հստակեցրել, թե քանի մարդ կարող է ընդգրկվել փոխանակման ցուցակում և երբ այն կարող է տեղի ունենալ։

«Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների վերջին փուլի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հատուկ ծառայություններն այժմ միջնորդների և երկու երկրների օմբուդսմենների մասնակցությամբ աշխատում են ցուցակների ճշգրտման ուղղությամբ։ Հուսով ենք, որ այդ աշխատանքը շուտով կավարտվի։ Դրանից հետո հնարավոր կլինի իրականացնել իսկապես մեծ փոխանակում։ Առայժմ կխուսափեմ այլ մանրամասներ ներկայացնելուց», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև ուկրաինական հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները՝ հայտնելով, որ փոխանակումը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։

Հայերեն Русский

Կայացել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում

Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով

Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները

ՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը կալանավորվել է

Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվել

ՀՀ վարչապետը մեկնաբանեց նոր Սահմանադրությամբ քաղաքացիությունից զրկելու հնարավորության դրույթը

ՀՀ ԲՏԱԱԲ նախարարությունը պարզաբանում է տարածել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»-ի տնօրենի նշանակման վերաբերյալ

Վարչապետն առաջարկում է հետվճարի բոնուսներով խրախուսել առողջ ապրելակերպը