Հայաստանն ու Ռումինիան պայմանավորվել են ավելի սերտ քաղաքական երկխոսություն վարել. ստորագրվել է ռազմավարական գործընկերության հռչակագիրը

5 րոպեի ընթերցում

Հայաստանը մեծապես կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների խորացումն ու զարգացումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բուխարեստից, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռումինիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Վարչապետը հայտնել է, որ ինքն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը, ինչն էլ վերը ասվածի վառ վկայությունն է։

Նա խորհրդանշական է համարել այն, որ այս ձեռքբերումն արձանագրում են հենց այս տարի, երբ լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։

«Մենք պայմանավորվել ենք ավելի սերտ քաղաքական երկխոսություն վարել և համատեղ ծրագրեր մշակել այն ոլորտներում, որտեղ մեր երկրները կարող են օգտվել միմյանց փորձից և հնարավորություններից։ Այսօր մենք հանգամանորեն անդրադարձ ենք կատարել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչին՝ ընդգծելով առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը։ Վերջին ամիսներին, երբ Հայաստանը բախվել է ավանդական շուկաներ մեր արտադրանքի սահմանափակումների հետ, Ռումինիան ոչ միայն շատ կարևոր նոր շուկա է, այլ նաև իր նավահանգիստներով դարպաս է դառնում դեպի Եվրոպական միություն»,- ասել է ՀՀ վարչապետը։

Երկու երկրների ղեկավարները կարևորել են գործարար համաժողովների անցկացումը, անդրադարձել են Հայաստան-Ռումինիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների վերաակտիվացմանը: Հեռանկարային են համարել վերականգնվող էներգիայի, բարձր տեխնոլոգիաների, սննդի վերամշակման, դեղագործության, զբոսաշրջության ոլորտներում գործնական ծրագրերի իրագործումը:

«Ռումինիայի նախագահի հետ անդրադարձ ենք կատարել նաև պաշտպանության, կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու փոխշահավետ ծրագրերի իրագործմանը: Քննարկել ենք նաև կրթության և գիտության ոլորտում փոխգործակցության խորացումը: Ընդգծել ենք համատեղ հետազոտությունների, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի կարևորությունը մեր երկրների միջև կապերի սերտացման տեսանկյունից։ Այդ առումով համագործակցության հնարավորություններ ենք տեսնում նաև Հայաստանում «Ակադեմիական քաղաք»-ի շրջանակում»,֊հավելեց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Ռումինիայի գործընկերոջ հետ քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի  հարցեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռումինիայի նախագահին ներկայացրել է նաև 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցած շրջադարձային զարգացումները։

«Անդրադարձել եմ Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացման, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման համար բացվող լայն հնարավորություններին և այդ առումով ԹՐԻՓՓ ծրագրի կյանքի կոչմանն ուղղված ջանքերի կարևորությանը: Կարևորելով տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում ավելի սերտ համագործակցության ներուժի համապարփակ իրագործումը, ինչպես նաև հաշվի առնելով եվրոպական տրանսպորտային ցանցերում Ռումինիայի ռազմավարական դիրքը և դեպի Սև ծով ունեցած ելքը՝ կարծում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի կապակցումը Ռումինիայի ծովային դարպասների հետ կարող է ստեղծել անվտանգ գլոբալ առևտրային երթուղի՝ Հարավային Կովկասից դեպի Կենտրոնական Եվրոպա»,֊հավելել է Նիկոլ Փաշինյանը։ 

Հայաստանի և Ռումինիայի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության պայմանագիր

Հայաստանի և Ռումինիայի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության պայմանագիր

Հայաստանի և Ռումինիայի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության պայմանագիր

Հայաստանի և Ռումինիայի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության պայմանագիր

Հայաստանի և Ռումինիայի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության պայմանագիր

Հայաստանի և Ռումինիայի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության պայմանագիր

Հայաստանի և Ռումինիայի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության պայմանագիր

Հայաստանի և Ռումինիայի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության պայմանագիր

Հայերեն العربية English Русский Türkçe

Ուկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը

Կոշտան ներկայացրել է ԵՄ գագաթնաժողովի գլխավոր թեմաները

Հայաստանն ու Ռումինիան պայմանավորվել են ավելի սերտ քաղաքական երկխոսություն վարել. ստորագրվել է ռազմավարական գործընկերության հռչակագիրը

Ռումինիայի ռազմավարական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան դառնան ԵՄ անդամ պետություններ. Նիկուշոր Դան

ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ

ՀՀ-ն կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը

Ռումինիան աջակցում է Հայաստանին ԵՄ- ի հետ երկխոսության բոլոր փուլերում. Նիկուշոր Դան

Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները

ԿԳՄՍՆ-ն ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ բարձրաձայնված խնդիրներին կանդրադառնա բողոքարկման փուլում

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է