Իրանը հերքել է քիմիական և կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները

3 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ իշխանությունների մեղադրանքները, թե Թեհրանը քիմիական կամ կենսաբանական զենք է մշակում։ Բաղային ստեղծված իրավիճակը համեմատել է Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության վերաբերյալ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի պնդումների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԳՆ խոսնակը գրառում է կատարել X հարթակում։

Իրանի կողմից քիմիական և կենսաբանական զենք մշակելու վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները «հետևում են նույն խարդախ սցենարին», նշել է Բաղային։

«Իրանի միջուկային սպառնալիքի մասին աղմկահարույց հայտարարություններից հետո ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք այժմ պնդում են, թե կան նշաններ, որ Իրանը մշակում է կենսաբանական կամ քիմիական զենք։ Մեղադրանքներն անընդհատ փոխվում են, սակայն հիմնական գաղափարը մնում է սարսափելիորեն ծանոթ։ Թվում է՝ աշխարհին կրկին սպասում է կոլեկտիվ ամնեզիայի նոպա», - նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ այս համատեքստում հիշատակելով հայտնի «Նեմոյին որոնելիս» մուլտֆիլմի հերոս Դորի ձկանը, որն ամեն ինչ մոռանում էր։

«Մի՞թե ամերիկացի պաշտոնյաներն իսկապես կարծում են, որ աշխարհը կմոռանա 2003 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջև Քոլին Փաուելի տխրահռչակ ելույթը, երբ նա ցուցադրեց մի փոքրիկ սրվակ՝ որպես Իրաքի զանգվածային ոչնչացման զենքից բխող ենթադրյալ սպառնալիքի տեսողական ապացույց», - ընդգծել է Բաղային։

«Այդ ժամանակից ի վեր այդ դրվագը դարձել է ժամանակակից պատմության մեջ հետախուզության ամենալուրջ ձախողումներից մեկի և քաղաքական խաբեությունների մնայուն խորհրդանիշ», - ընդգծել է նա։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է. «Եվ այժմ մենք բախվում ենք նոր չարագուշակ մեղադրանքների և մի խոսույթի, որը, կարծես, հետևում է նույն խարդախ սցենարին»։

Նոյեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ կան «նշաններ», որ Իրանը ձգտում է քիմիական և կենսաբանական զենք մշակել, քանի որ ԱՄՆ-ն «թույլ չի տվել նրան» միջուկային զենք ձեռք բերել։

Հայերեն Русский

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել՝ գազի պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ

Իրանը հերքել է քիմիական և կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները

ՀՀ փոխվարչապետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը

Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր․ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026