Էջմիածին-Երևան երթուղու միկրոավտոբուսների՝ մայրաքաղաքի կենտրոնում կայանման արգելքը չի վերանայվի

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը չի կարող վերանայել այն որոշումները, որոնցով քաղաքի որոշ հատվածներում տրանսպորտային կոնկրետ տեսակների կայանումն արգելված է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով 203 համարի՝ Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսների կայանման խնդրին։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանն առաջարկել է տրամաբանական լուծում․ Էջմիածնի միկրոավտոբուսները կարող են մուտք գործել Երևան, սակայն չպետք է կայանեն քաղաքի կենտրոնում և այդ հատվածը վերածեն կայանատեղիի։ «Մենք պետք է գործենք խիստ այն կանոնների համաձայն, որոնք ներդրված են։ Դա կենտրոնի ամենաբանուկ հատվածներից մեկն է»,- նշել է Ավինյանը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել էր, որ Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող ավտոբուսների վերջնակետը Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք։

«Չնայած այն հանգամանքին, որ 203 համարի՝ Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող ավտոբուսների վերջնակետը պայմանագրով ի սկզբանե սահմանված է եղել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանը, ընդառաջ գնալով քաղաքացիների բազմաթիվ առաջարկներին, նախատեսվում է վերջնակետը տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք՝ բացառապես ուսանողներին իջեցնելու և նստեցնելու նպատակով։Այդ հատվածում ավտոբուսների կանգառը նախատեսված է լինելու բացառապես ուղևորների իջեցման և նստեցման համար՝ առանց տրանսպորտային միջոցների կայանման հնարավորության»,- գրել էր նա։

Հայերեն

Սոնա Ղազարյանը հորդորել է երեխայի ծննդյան նպաստից գումար հատկացնել քարսիթի ձեռքբերմանը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերանայման հարցեր

Պատգամավորի կարծիքով՝ միայն տուգանքների բարձրացմամբ խցանումների խնդիրը չի լուծվի

Էջմիածին-Երևան երթուղու միկրոավտոբուսների՝ մայրաքաղաքի կենտրոնում կայանման արգելքը չի վերանայվի

Գևորգ Ղազարյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ի մարզչական շտաբից

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ -17/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 17/11/26

Թրամփը Թեհրանի կողմից Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» հնարավոր օգտագործման դեպքում սպառնացել է ծանր հարված հասցնել Իրանին

Ինքնագլորների նոր կանոններ և երեխաների փոխադրման տուգանքի խստացում․ ԱԺ-ում նախագիծ է քննարկվում

Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ