Թրամփը Թեհրանի կողմից Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» հնարավոր օգտագործման դեպքում սպառնացել է ծանր հարված հասցնել Իրանին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆիլիպիններում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք «շատ լուրջ» են վերաբերվում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու Իրանի ենթադրյալ ծրագրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է New York Post-ը։

Այսպիսով, նա, ըստ էության, հաստատել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Թեհրանը կարող է արդեն իսկ միջուկային նյութեր գաղտնի տեղափոխած լինել Միացյալ Նահանգներ։ «Կեղտոտ ռումբ» են անվանում սովորական պայթուցիկ սարքը, որը պայթելիս իր շուրջը տարածում է ռադիոակտիվ նյութեր։

Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների գագաթնաժողովի շրջանակում Ավստրալիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ լրագրողները հարցրել են՝ արդյոք ԱՄՆ մայրաքաղաքին անմիջական սպառնալիք է սպասվում։

«Դե, եթե նման բան կա, ապա նրանք կվճարեն այնպիսի գին, որը մինչև օրս ոչ մի երկիր երբևէ չի վճարել», - ասել է Թրամփը։

«Հուսով եմ՝ նման բան չկա։ Բայց մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում, քանի որ նրանք խելագար են։ Հենց սա է պատճառը, որ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, եթե որևէ մեկը դեռ հարցեր ուներ այս հարցի շուրջ», - հավելել է ԱՄՆ նախագահը։

CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ ԱՄՆ հետախուզական տվյալները ցույց են տալիս, թե Թեհրանը ծրագրեր է մշակում ԱՄՆ մայրաքաղաքում հնարավոր «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ուղղությամբ։ Հետախուզական տվյալներին ծանոթ աղբյուրները նշել են. «Թեհրանն այժմ ակտիվորեն ծրագրում է հնարավոր հարձակումներ ԱՄՆ տարածքում...., թեև դեռևս ապացույցներ չկան, որ նրանք որոշել են անցնել գործողությունների»։

Իրանը հերքել է այս տեղեկությունները՝ դրանք որակելով որպես «անհիմն մեղադրանքներ», որոնց նպատակն է օրինականացնել հետագա ագրեսիան։

Իրան

Իրանը հերքել է Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հարձակման մասին տեղեկությունները

Հայերեն

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերանայման հարցեր

Պատգամավորի կարծիքով՝ միայն տուգանքների բարձրացմամբ խցանումների խնդիրը չի լուծվի

Էջմիածին-Երևան երթուղու միկրոավտոբուսների՝ մայրաքաղաքի կենտրոնում կայանման արգելքը չի վերանայվի

Գևորգ Ղազարյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ի մարզչական շտաբից

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ -17/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 17/11/26

Թրամփը Թեհրանի կողմից Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» հնարավոր օգտագործման դեպքում սպառնացել է ծանր հարված հասցնել Իրանին

Ինքնագլորների նոր կանոններ և երեխաների փոխադրման տուգանքի խստացում․ ԱԺ-ում նախագիծ է քննարկվում

Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ

Ամենակարևոր ռեսուրսը ժամանակն է, այն պետք է արդյունավետ օգտագործել․ ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ուսանողների հետ