Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են ծովային միջանցքների անվտանգության հարցը

2 րոպեի ընթերցում

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսայիդին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մասկատում կայացած հանդիպմանը քննարկել են նավագնացության անվտանգության և Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման ուղիների հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարարները քննարկել են ծովային միջանցքների անվտանգության, միջազգային նավագնացության և առևտրի անխափան ընթացքի ապահովման կարևորության, ինչպես նաև քաղաքական և դիվանագիտական կապի ուղիները բաց պահելու անհրաժեշտության հարցերը», - ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։

Գերատեսչությունը հավելել է, որ ալ Բուսայիդին և Արաղչին անդրադարձել են տարածաշրջանի իրադրության զարգացմանը, ընթացիկ մարտահրավերներին և «լարվածության թուլացման  դիվանագիտական ​​տարբերակներին»։ Կողմերի կարծիքով՝ բանակցային գործընթացի վերսկսումը թույլ կտա ընդլայնել փոխըմբռնումը և կանխել ճգնաժամի հետագա ծավալումը։

Բադր ալ Բուսայիդին իր հերթին X-ում գրել է, որ իրանցի գործընկերոջ հետ «կառուցողական» հանդիպում է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Իրան-Օման հարաբերությունների «կայուն ընթացքը» և երկկողմ հարաբերությունները խորացնելու գործնական քայլերը։

Նոյեմբերի 11-ին Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Կատարի Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը և Մասկատը փոխըմբռնման են եկել Հորմուզի նեղուցում նավագնացային միջանցքի և նավերի երթևեկության բաժանման սխեմայի վերաբերյալ։ Նա նշել է, որ նեղուցի կարգավիճակը «չի վերադառնա այն վիճակին, որում գտնվում էր մինչև պատերազմը»։

Հայերեն Русский

ԱԺ-ում կաթողիկոսի վերաբերյալ հայտարարություններից հետո «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները լքել են նիստերի դահլիճը

Դավիթ Թադևոսյանն ԱՄՆ-ում հանդիպել է Սթենֆորդի և Բերքլիի համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են ծովային միջանցքների անվտանգության հարցը

ԿԳՄՍ նախարարը քննարկում է անցկացրել գիտական արդյունքի առևտրայնացման վերաբերյալ

ՀՀ-ում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիր

Ուիթքոֆն ու Քուշները նոյեմբերի 19-ին Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները. Axios

ԱԺ-ն օրակարգ չի ընդգրկել ժողովրդավարության վիճակի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը

Ռուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ

Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գևորգյանը