Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանը տարածաշրջանային R&D և ինժեներական կենտրոն դարձնելու հեռանկարը
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպեցել է ԱՄՆ առևտրի պալատի և առաջատար ընկերությունների (VISA, Mercuria, FedEx և այլք) ներկայացուցիչների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն իր «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանը որպես տարածաշրջանային R&D և ինժեներական կենտրոն դիրքավորելու հեռանկարները՝ շեշտադրելով ԱԲ-ն, կիսահաղորդիչները, կիբեռանվտանգությունն ու առաջադեմ արտադրությունը։
«Նախանշեցինք գործնական քայլեր՝ մեր ընկերությունները միջազգային շուկաներ դուրս բերելու, համատեղ R&D նախագծեր սկսելու և առաջիկայում ամերիկյան գործարար առաքելությանը Հայաստանում հյուրընկալելու համար»,– գրել է Դավիթ Թադևոսյանը։