ՀՀ նախագահը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը և Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
1 րոպեի ընթերցում
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
ՀՀ նախագահը ստորագրել է նաև Խաղաղության կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքը։
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի խորհրդարանը 63 կողմ և 32 դեմ ձայներով վավերացրել էր «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։
Նույն օրը խորհրդարանը 90 կողմ և 8 ձեռնպահ ձայներով վավերացրել էր նաև Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։