Ֆրանսիայի պատվո պահակախմբի անդամը Ելիզեյան պալատում ուշագնաց է եղել Սլովակիայի նախագահի դիմավորման ժամանակ
1 րոպեի ընթերցում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման նպատակով Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի՝ Փարիզի Ելիսեյան պալատ ժամանելու պահին ֆրանսիական պատվո պահակախմբի անդամներից մեկը կորցրել է գիտակցությունը և ընկել է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դիմավորման արարողության տեսանյութերում երևում է, թե ինչպես են նախագահ Մակրոնն ու մյուս պաշտոնյաները շտապել դեպի ընկած պահակախմբի անդամը, ինչից հետո աշխատակիցները նրան հեռացրել են դեպքի վայրից։
Միջադեպը տեղի է ունեցել երկու նախագահների հանդիպման մեկնարկից անմիջապես առաջ։
Պահակախմբի անդամի առողջական վիճակի և ուշագնացության պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան։