ՌԴ նախագահի օգնականը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային փոխանակումների հնարավորություն չի տեսնում
1 րոպեի ընթերցում
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակման որևէ հնարավորություն բացառվում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Вести» լրատվական ծառայությանը նոյեմբերի 11-ին հայտնել է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված ռուս-ուկրաինական բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, այդ երկրի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Կուրսկի մարզ Ուկրաինայի ներխուժումից հետո որոշում էր կայացվել ՌԴ սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու մասին։ Հիմա այդ գոտին բավականին նշանակալի է, այն ընդլայնվում է և ընդլայնվելու է։ Այդ տարածքների փոխանակման որևէ հնարավորություն չեմ տեսնում»,- նշել է նա։