1 րոպեի ընթերցում
Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ օրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հանդիպումը տևել է երկու ժամից մի փոքր պակաս։
Ակնկալվում է, որ ավելի ուշ մամուլի համար պաշտոնական հայտարարություն կտարածվի։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Ամերիկյան կողմը ներկայացնում են ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։