Ստուբը եվրոպական երկրներին կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ

2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցը՝ եվրոպական երկրներին կոչ անելով ուղիղ երկխոսություն սկսել Մոսկվայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում:

«Եթե մենք ցանկանում ենք լինել բանակցային գործընթացի մասնակից, ապա չենք կարող լռություն պահպանել և անցնել անձայն ռեժիմի։ Մենք պետք է ուղղակիորեն խոսենք ռուսների հետ»,- ասել է Ստուբը։

Մեկնաբանելով Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը՝ Ստուբը քննարկումները բնութագրել է որպես «լավ և անմիջական»։ Նա նշել է, որ շփման ընթացքում Ռուսաստանի ղեկավարը եղել է «շատ խորաթափանց, վերլուծական մտածողությամբ, լավ պատրաստված և շատ հանգիստ», ինչպես նաև, նրա խոսքով, անշուշտ, կարողանում է լսել զրուցակցին։ Միևնույն ժամանակ Ֆինլանդիայի նախագահն ընդունել է, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ։

Հոկտեմբերի 27-ին Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես հայտնել էին Կրեմլում, Ռուսաստանի ղեկավարը զրույցի ընթացքում գնահատական էր տվել ռուս-ուկրաինական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին։ Կողմերը նաև քննարկել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումները Սանկտ Պետերբուրգում և Օսլոյում։

Հայերեն Русский

Կրեմլը հայտարարել է, որ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողի ձերբակալությունը ՌԴ-ի հետ կապ չունի

Միրզոյանն ու Տավիոն Անթալիայում քննարկել են Հայաստան–Ֆինլանդիա առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Աբու Դաբիում ավարտվել են ռուս-ուկրաինական կարգավորմանը նվիրված եռակողմ բանակցությունները

Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

Ստուբը եվրոպական երկրներին կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ

Եգիպտոսը հայտնել է հութիներից պաշտպանության համար Սաուդյան Արաբիա զորքեր ուղարկելու մասին

Հայաստանում նոյեմբերի 14-21-ը կանցկացվի մեդիագրագիտության շաբաթ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել եկամտային հարկից ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին աջակցելու նախագծին

Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը

63-72 տարեկանները մինչև 2 մլն դրամի չափով բիզնես նախաձեռնությունների համար աջակցության հնարավորություն կունենան