Հայաստանն ու Իրանը քննարկել են մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի մշակութային հարցերով տեղակալ Մոհսեն Ջավադիի հետ, որը Հայաստանում է գտնվում Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցի շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ալֆրեդ Քոչարյանը բարձր է գնահատել Հայաստան-Իրան մշակութային դարավոր կապերը և կարևորել տարբեր ոլորտներում դրանք խորացնելու հնարավորությունները:

Նա ընդգծել է արդեն իսկ գոյություն ունեցող հաջող համագործակցությունը՝ կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի տարբեր ոլորտներում  համատեղ ծրագրերի իրականացումը:

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի մշակութային հարցերով տեղակալ Մոհսեն Ջավադին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով համագործակցության նոր ծրագրերի իրականացման ներուժը: Նա, մասնավորապես, նախանշել է Իրանում հայկական մշակութային շաբաթներ անցկացնելու հեռանկարները՝ հայկական գրականությունը, կինոն և երաժշտությունը Իրանի հանրությանը ճանաչելի դարձնելու նպատակով:

Կողմերն անդրադարձել են Երևանի և Թեհրանի գրքի միջազգային փառատոներում փոխադարձ ներկայությանը, որը հատկապես կարևոր է հայ և իրանցի երիտասարդ գրողներին հանրահռչակելու տեսանկյունից: Այս համատեքստում քննարկվել է նաև մերօրյա հեղինակների գրականության թարգմանության հնարավորությունը։

Իրանցի գործընկերները տեղեկացրել են, որ օրերս Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճը անվանվել է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի անունով:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Պուտինը և Լուկաշենկոն մոտ 4 ժամ բանակցություններ են վարել ՀԱՊԿ-ի նստաշրջանի նախօրյակին

Բայդենը հրապարակել է 2020 թ․ ընտրություններում պարտությունից հետո իրեն ուղղված Թրամփի նամակը

Հայաստանն ու Իրանը քննարկել են մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Լույս է տեսել «Հայ կոմպոզիտորների ուրախ երգեր» ժողովածուն

Ուկրաինայի և Հարավային Կորեայի ԱԳ նախարարներն «անկեղծ» քննարկում են ունեցել՝ դիվանագիտական սկանդալի ֆոնին

3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին. ԲԸՏՄ-ն ջրօգտագործման խախտումներ է արձանագրել Լոռիում և Արմավիրում

Հանրապետականները որոշել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում իրենց առաջնորդներին