Գիտության համաշխարհային օրը նշանավորվեց «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստով
6 րոպեի ընթերցում
Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան նվիրված «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով հատուկ նիստ անցկացվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնակատար, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն իրենց ելույթներում առանձնահատուկ ընդգծեցին, որ 12 տարվա ընդմիջումից հետո սեպտեմբերի 8-ին անցկացվել են ԳԱԱ-ի ասոցացված անդամների ընտրություններ։
Անդրեասյանը կարևորեց, որ գիտությունների ակադեմիայի 31 նոր անդամների շրջանում շատ են այն գիտնականները, որոնք շատ լուրջ դերակատարում ունեն գիտության և հետազոտությունների իրականացման գործում, այդ թվում՝ Հայաստանի համար գերակա ուղղություններով։
«Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Գիտությունների ակադեմիայում, առաջին հերթին այս կառույցին շնորհելու են առաջնորդող դեր՝ Հայաստանում գիտության զարգացման գործում։
Ցանկանում եմ շնորհավորել նաև գիտատեխնոլոգիական զարգացման խորհրդի ձևավորման կապակցությամբ։ Այս խորհուրդն առանձնահատուկ կարևոր է նրանով, որ իր մեջ ներառում է պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների։ Խորհուրդը ձևավորվել է և գործում է վարչապետին կից։ Մասնավոր-պետություն գործընկերության շրջանակում քննարկվում են գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ամենակարևոր հարցերը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը նաև հավելեց, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործունեության շրջանակում ձևավորվել է Նորարարությունների հայկական հիմնադրամը, որը, ֆինանսավորվելով պետության և մասնավորի կողմից, պետք է ներկայացնի գիտական արդյունքի տեսանկյունից առավել արժեքավոր և կարևոր ծրագրեր։ Անդրեասյանը նշեց, որ արդեն հաստատվել է ֆիզիկական արհեստական բանականության ծրագիրը, այն իրականացվելու է Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը նաև կարևորեց դպրոցներում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացման, ուսուցիչների կարողությունների զարգացման, ուսուցիչների՝ գիտական նախագծեր ղեկավարելու և երեխաներին դեպի գիտություն առաջնորդելու հմտությունների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ ու քննարկումներ են իրականացվում։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնակատար Աշոտ Սաղյանն էլ առանձնահատուկ նշեց, որ պետք է կարևորել գիտության դերն առօրյայում և համարձակ քայլերով շարժվել դեպի նորարարություններ՝ բարձր տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն։
«Գրեթե երեք տասնամյակ Հայաստանում մենք ապրում էինք գիտության ոլորտի և գիտնականների նկատմամբ վստահության ճգնաժամի պայմաններում։ Այս ճգնաժամը պայմանավորված էր պետության կողմից գիտության ոլորտին տրամադրվող խիստ սահմանափակ ֆինանսավորմամբ։ Կարող ենք արձանագրել, որ գիտական հանրությունն այժմ գտնվում է վստահության վերականգնման փուլում։ Վերջին տարիներին պետության կողմից գիտության ոլորտին տրամադրվող ֆինանսավորումը գրեթե երեք անգամ աճել է։ Հուսով ենք՝ ֆինանսավորման աճը շարունակական կլինի»,- նշեց Աշոտ Սաղյանը։
Գիտության համաշխարհային օրվան նվիրված նիստի շրջանակում Աշոտ Սաղյանը դիպլոմներ հանձնեց գիտությունների ակադեմիայի 31 նոր անդամներին, իսկ Ժաննա Անդրեասյանը պարգևատրեց մի խումբ գիտնականների։
«Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով ՀՀ ԳԱԱ նիստը