1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ մանրամասնելով, որ Վանաձոր-Դիլիջան, «Զանգեր»-Սիսիան, Սիսիան-Կապան, Լծեն-Տաթև, Կապան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։