ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույցում պայմանավորվել են, որ Եվրոպական միությունը կակտիվացնի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հեռախոսազրույցից հետո X հարթակում գրել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկու խոսքով՝ ռուսական հարվածների պատճառով ուկրաինական քաղաքներից և համայնքներից շատերում դժվարին իրավիճակ է՝ կապված էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջեռուցման հետ: Նրա խոսքով՝ հատկապես ծանր է վիճակը Կիևում, Դնեպրում, Սումիի և Դոնեցկի մարզերում, Խերսոնում:

«Ես Ուրսուլային ներկայացրի առկա մարտահրավերները, և մենք պայմանավորվեցինք, որ Եվրամիությունը կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ։ Դա հնարավորություն կտա արագ ֆինանսական միջոցներ տրամադրել Ուկրաինային՝ այս պահին առավել հրատապ կարիքները հոգալու համար։ Մեր թիմերն արդեն աշխատում են այս ուղղությամբ», - գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ֆոն դեր Լայենի հետ քննարկել է նաև դիվանագիտական ջանքերը, այդ թվում՝ Բրյուսելում անցկացված բանակցությունները Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ, ինչպես նաև Աբու Դաբիում նոյեմբերի 10-ին և 11-ին նախատեսվող եռակողմ հանդիպումը:

«Մենք անում ենք ամեն բան, որպեսզի եռակողմ ձևաչափն արդյունքներ տա», - հավելել է Զելենսկին:

Ավելի վաղԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի, և դրանից հետո Ուկրաինայի սահմանները մի փոքր այլ տեսք կունենան:

Կրեմլի խոսնակն արձագանքել է այս հայտարարությանը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինան աշխարհագրության տեսանկյունից արդեն այլ երկիր է: «Գետնին իրողություններն ակնհայտ են, և հազիվ թե որևէ մեկը հերքի դա», - հայտարարել է նա:

Հայերեն Русский

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը