Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական բյուջեի նախագծով 2027 թվականին Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող 6 բյուջետային ծրագրերի 24 միջոցառումների ընդհանուր ծավալը նախատեսվում է 13.1 մլրդ դրամ. այն շուրջ 2.5 մլրդ դրամով պակաս է 2026 թվականի հաստատված բյուջեից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ բյուջեի նվազումը պայմանավորված է միջազգային դրամաշնորհային ծրագրերի ավարտով և դրանց իրականացման ժամանակացույցերով, ինչպես նաև COP17-ի կազմակերպչական աշխատանքների ավարտով։ Անդրադառնալով Հայաստանի կողմից COP17-ի հյուրընկալմանը՝ նախարարը նշեց, որ Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ։

Նա տեղեկացրեց է, որ մեկնում է  Թուրքիա՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության  COP31 համաժողովին մասնակցելու  նպատակով։

«Կենսաբազմազանության COP-երի պատմության մեջ Հայաստանում անցկացված COP-ը, տարբեր գնահատականներով, ամենալավ կազմակերպված COP-ն էր։ Այն նախարարների մասնակցության և բովանդակային առումով ամենադժվարն ու ամենածավալուն օրակարգն ունեցող COP-ն էր։ Սա շատ կարևոր հաջողություն էր»,- նշեց Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ COP17-ի Կապույտ գոտի օրական այցելել է մինչև 7-8 հազար մարդ, իսկ Կանաչ գոտի այցելուների թիվը, նախնական տվյալներով, գերազանցել է 50 հազարը։ «Միայն Կապույտ գոտում փաստացի գրանցվել է 17 հազար պատվիրակ։ Եթե հանենք հայաստանյան պատվիրակներին, կարող ենք ասել, որ վստահաբար ունեցել ենք 15 հազար այցելու»,- հավելեց նախարարը։

Հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում կենսաբազմազանության COP17 համաժողովի անցկացմանը, հայտարարել էր, որ Հայաստանը, գուցե, մտածի կլիմայի փոփոխության COP համաժողովը հյուրընկալելու ուղղությամբ։  

Հայերեն English Русский

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը

Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ խմբի մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին

Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ

Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառով

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է խաչքարերին նվիրված միջոցառում

Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին