Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ, Գյումրու  Վարդանանց հրապարակում,  նոյեմբերի 6-ին մեկնարկել է  «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, էքսպոյի շրջանակում Հայաստանի բանկերն ու գործարար համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծառայություններն ու արտադրանքը՝ նպատակ ունենալով ամրապնդել գործարար կապերը, ձևավորել նոր համագործակցություն և նպաստել մարզային տնտեսության զարգացմանը։

Միջոցառման շրջանակում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը շրջել են էքսպոյի տաղավարներով, ծանոթացել մասնակից բանկերի և կազմակերպությունների կողմից ներկայացված ծառայություններին, պրոդուկտներին ու նորարարական լուծումներին, ինչպես նաև զրուցել ներկայացուցիչների հետ։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են բիզնեսի ֆինանսավորման, վարկավորման, ներդրումների ներգրավման և ձեռնարկությունների զարգացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև մարզային բիզնեսի զարգացմանը, ֆինանսական միջոցների հասանելիությանը և նոր տնտեսական կապերի ձևավորմանը։

Էքսպոյին  հետևել  է «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով մարզային համաժողովը: Համաժողովի մեկնարկին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով նման նախաձեռնությունների իրականացումը մարզերում և ընդգծելով Գյումրու՝ որպես հարուստ գործարար ավանդույթներ և տնտեսական զարգացման մեծ ներուժ ունեցող քաղաքի առանձնահատուկ դերը:

«Այսօր Գյումրիում են Հայաստանի բանկերը՝ շիրակցիներին և գյումրեցիներին ներկայացնելու իրենց ծառայություններն ու հնարավորությունները։ Յուրաքանչյուր հաջողված բիզնեսի զարգացման ճանապարհին կարևոր դեր ունի ֆինանսական գործընկերը՝ ի դեմս բանկի, որի աջակցությունը հաճախ վճռորոշ նշանակություն է ունենում նոր ծրագրերի իրականացման և բիզնեսի ընդլայնման համար։ Գյումրին այս նախաձեռնության անցկացման համար լավագույն վայրերից է։ Այն ունի հաջողված բիզնեսի հարուստ պատմություն, որը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Համոզված եմ՝ մարզերի համաչափ զարգացման՝ Կառավարության որդեգրած քաղաքականությունը պետք է դառնա նաև մասնավոր հատվածի և ֆինանսական կազմակերպությունների գործունեության կարևոր ուղղություններից մեկը։ Գյումրին այն քաղաքներից է, որտեղ այս մոտեցումը կարող է առավել արդյունավետորեն կյանքի կոչվել՝ նպաստելով նոր ներդրումների ներգրավմանը, գործարար միջավայրի աշխուժացմանն ու տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ  Առուշանյանը։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին