Ամերիկյան կողմը Թրամփի հանձնարարությամբ աշխատում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ. Քուշներ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հրահանգով ամերիկյան կողմը «տքնաջան աշխատում» է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցից հետո, որին ամերիկյան կողմից մասնակցել է նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

«Մեր նպատակն է ոչ միայն այս սարսափելի պատերազմին վերջ դնելը, այլև ավելի լայն անվտանգության ճարտարապետության ստեղծումը, որը կերաշխավորի, որ հակամարտության ավարտից հետո այն երբեք չկրկնվի», - հավելել է Քուշները X սոցիալական հարթակում գրառման մեջ:

Նա նաև նշել է, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Զելենսկու և նրա թիմի «կառուցողական ներգրավվածությունը» և առաջ շարժվելու ուղիներ գտնելու հանձնառությունը:

Զելենսկին նույնպես հայտնել է Ուիթքոֆի և Քուշների հետ հեռախոսազրույցի մասին՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում սպասվում են աշխատանքային խմբերի միջև եռակողմ բանակցություններ: X-ում գրառման մեջ նա հայտնել է, որ ԱՄՆ նախագահի բանագնացների հետ քննարկել է, այդ թվում, հակաօդային պաշտպանությունը, Patriot համակարգերի հրթիռների անհրաժեշտությունը: Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին Ուկրաինայի անկախությանն աջակցելու և դիվանագիտական ջանքերի համար, շեշտել հետպատերազմյան ամուր անվտանգության երաշխիքների կարևորությունը:

Բացի այդ, նոյեմբերի 4-ին Բրյուսելում Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ՆԱՏՕ-ի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումը: Նոյեմբերի 5-ին նախատեսված է ևս մեկ հանդիպում անվտանգության երաշխիքների հարցով:

Հայերեն

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը

Ամերիկյան կողմը Թրամփի հանձնարարությամբ աշխատում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ. Քուշներ

FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները

Հայաստանը Չինաստանին է հանձնել պետական սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձին

Առաջիկայում կմեկնարկի Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը․ Նիկոլ Փաշինյան

Ռոնալդուն ավարտում է կարիերան Պորտուգալիայի ընտրանու կազմում

Միրզոյանը չի բացառել, որ ՀՀ-ն կարող է 2027 կամ 2028 թվականին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

Կառավարությունը Երևանի մետրոյի ենթակառուցվածքների ծրագրից շուրջ 839 միլիոն դրամ ուղղել է մարզային ճանապարհներին

Մարտական գործողությունների պատճառով մոտ 310 հազար եմենցի է լքել իր տունը. ՄԱԿ