Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

3 րոպեի ընթերցում

Ռոբոտաշինության և արհեստական բանականության ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից։ Կձևավորվեն բակալավրիական, մագիստրոսական և դոկտորանտական ծրագրեր, որոնցում հնարավորություն կունենան ներգրավվելու նաև համապատասխան բազային կրթություն ունեցող ուսանողները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խոսվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 5-ի նիստում՝ Ֆիզիկական արհեստական բանականության ծրագրի քննարկման ժամանակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվել է՝ նախաձեռնության շրջանակում նոր ընդունելությո՞ւն է կազմակերպվելու, թե՞ ներգրավվելու են արդեն գործող ֆակուլտետների ու ամբիոնների ուսանողները։

Անդրեասյանը պարզաբանել է, որ նախատեսվում են երկու հնարավորություններն էլ։

«Պարոն վարչապետ, կլինի և՛ մեկը, և՛ մյուսը։ Մենք ունենալու ենք թե՛ բակալավրիական ծրագիր, թե՛ մագիստրոսական, թե՛ դոկտորանտական։ Բնականաբար, մագիստրատուրայի համար արդեն կուղղորդվեն ուսանողներ այն խմբերից, որոնք ավելի համապատասխան բազային կրթություն կունենան դրա համար, բայց կունենանք նաև նոր կրթական ծրագիր և բակալավրիատի ընդունելություն»,-ասել է նախարարը։

Փաշինյանը քննարկման ընթացքում դիմորդներին ուղղված ուղերձ է հնչեցրել՝ նշելով, որ տեխնոլոգիական ուղղություններով կրթությունը շարունակել ցանկացողները կարող են դիտարկել ռոբոտաշինության ծրագրերը՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։

Անդրեասյանն իր հերթին նաև բացատրել է ծրագրի իրականացման համար Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի ընտրությունը։

«Ինչո՞ւ են ընտրվել հենց այս բուհերը․ որովհետև սա, ըստ էության, արդեն արվում է այն տեսլականով, որ նաև տեխնոլոգիական համալսարանի հիմքն է դնում այն ուղղություններով, որոնք պետք է զարգացվեն մեր բուհական ռեֆորմի շրջանակներում»,- նշել է նա։

Նախարարը հավելել է, որ կառավարության նույն օրվա որոշումներով ծրագրի մեկնարկի համար հատկացվել է շուրջ 168 միլիոն դրամ՝ ընդգծելով, որ սա գիտության ոլորտին տրամադրվող հավելյալ ֆինանսավորում է, որը շարունակվելու է յոթնամյա ծրագրի ընթացքում։

Հայերեն

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին

Հյուսիսային Կորեան փորձարկել է ՀՕՊ նորագույն համալիրը

Միրզոյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից